Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Ալմազ Աբդեկիրովը
ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Ալմազ Աբդեկիրովը
15.01.2026
Ալմազ Տինչտիկբեկովը Աբդեկիրովը ծնվել է 1986 թվականին: 2008 թվականին ավարտել է Ղրղզստանի ազգային համալսարանը «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» մասնագիտությամբ, 2023 թվականին՝ Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի մագիստրոսական ծրագիրը՝ «Տնտեսագիտություն» ուղղությամբ:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 2008 թվականին որպես ստաժոր Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, և 2025 թվականի ավարտին աշխատում էր նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պաշտոնում:
2026 թվականի հունվարի 12-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ: