Լաուրա Ումիթբեկի Սադիկովան ծնվել է 1971 թվականին Ղազախստանի Հանրապետության Կարագանդայի շրջանում։
1992 թվականին ավարտել է Մոսկվայի Կ.Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան «զոոինժեներ» մասնագիտությամբ, 1996 թվականին՝ Ղազախստանի անասնաբուծության և կերարտադրության գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի առերես ասպիրանտուրա, 2007 թվականին՝ Կարագանդայի «Բոլաշակ» արդիական կրթության համալսարանը՝ ստանալով ֆինանսների բակալավրի որակավորում:
2017 թվականին գիտական ստաժավորում է անցել Միչիգանի պետական համալսարանում (ԱՄՆ) «Տնտեսագիտության և ժողովրդական տնտեսության կառավարման» մասնագիտությամբ:
Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1996 թվականին որպես գիտահետազոտական կազմակերպության գիտաշխատող: 2001 թվականին քաղաքացիական ծառայության է անցել Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում։
2002-2008 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գիտության, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարության, վերամշակող արդյունաբերության և ԱՀԿ վարչություններում՝ զբաղեցնելով բաժնի պետից մինչև Վարչության փոխտնօրենի պաշտոնները:
2009-2011 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «ԿազԱգրոԻնովացիա» բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ:
2011-2014 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Ղազախստանի ագրոտեխնիկական համալսարանի վարչության նախագահի տեղակալ, պրոռեկտոր:
2015 թվականին իր աշխատանքային գործունեությունը շարունակել է Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման, արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունների տեխնոլոգիական և նորարարական զարգացման, թվային փոխակերպման, նախագծային կառավարման վարչություններում:
2021-2025 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության և արդյունաբերության և շինարարության նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն:
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է:
Ավելի քան քսան գիտական հոդվածի հեղինակ է, մենագրության և երկու սելեկցիոն նվաճման համահեղինակ:
Պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության պետական և գերատեսչական պարգևներով։
2025 թվականի ապրիլի 14-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ։