Մագաուիյա Կանապիյայի Սարբասովը ծնվել է 1983 թվականին Կարագանդայի մարզում (Ղազախստանի Հանրապետություն):
Կրթությամբ տնտեսագետ է, պետական կառավարման մագիստրոս։
2003 թվականի օգոստոսից աշխատում է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում։ Տարբեր տարիներին աշխատել է ԱՄԷ-ում Ղազախստանի գլխավոր հյուպատոսությունում, Աֆղանստանում Ղազախստանի դեսպանատանը։
2006-2007 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի փորձագետ։
2008-2010 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ Կենտրոնական Ասիայի վարչության առաջին քարտուղար, խորհրդական:
2010-2016 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ:
2016-2017 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի աշխատակազմի խորհրդատու։
2017-2018 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ եվրասիական ինտեգրման վարչության փոխտնօրեն:
2018 թվականից մինչև 2024 թվականի դեկտեմբեր աշխատել է որպես «Օտանդաստար հիմնադրամ» ՈԱԲԸ (Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ ենթակա կազմակերպության) նախագահի խորհրդական, փոխնախագահ, գլխավոր մենեջեր:
2024 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության փոխտնօրեն։
Պարգևատրվել է «Кұрмет» շքանշանով, հոբելյանական գերատեսչական մեդալներով։
Ունի «I դասի խորհրդականի» դիվանագիտական աստիճան։
Մի շարք հոդվածների և գիտական հրապարակումների հեղինակ է, «Ղազախների աշխարհը», «Սփյուռքի համայնքների փոխգործակցության և աջակցության միջազգային փորձը» գրքերի համահեղինակ։
Տիրապետում է ղազախերենին, ռուսերենին և անգլերենին:
Ամուսնացած է: Ունի չորս երեխա: