ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության փոխտնօրեն է նշանակվել Սիմբաթ Կալիասկարովը

Սիմբատ Բեգալիի Կալիասկարովը ծնվել է Կարագանդայի մարզի Նուրայի շրջանում (Ղազախստանի Հանրապետություն):

Ավարտել է Ակմոլայի Ս. Սեյֆուլինի անվ. ագրարային համալսարանը (2005 թվականին) և Կարագանդայի պետական համալսարանը (2012 թվականին):

2005 թվականի հունիսից մինչև 2017 թվականի ապրիլը զբաղեցրել է Աստանայում բույսերի կարանտինի և պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոններ՝ Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տարածքային կառավարման առաջատար մասնագետից մինչև նշված նախարարության ԱԱՀ պետական տեսչության կոմիտեի Բույսերի կարանտինի պետական տեսչություն վարչության գլխավոր փորձագետ։

2017 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի հունիսը զբաղեցրել է նշված ոլորտի ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ղեկավարել է Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԱԱՀ պետական տեսչության կոմիտեի Բույսերի կարանտինի և թվայնացման վարչությունը և Ուլիտաուի մարզի և Աստանայի ԱԱՀ տարածքային տեսչությունները:

2024 թվականի հուլիսի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրենի տեղակալի պաշտոնում։