Ալեքսանդր Անատոլիի Տիտովը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում։
1987 թվականին ավարտել է Ուֆայի պետական ավիացիոն ինստիտուտը։
1989-1991 թվականներին ծառայել է բանակում։
1992-2001 թվականներին աշխատել է Ուֆայի մաքսատանը՝ ճանապարհ անցնելով տեսուչից մինչև պետի տեղակալ։
2001-2004 և 2011-2014 թվականներին ծառայել է Ուկրաինայում Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցչությունում։
2014-2024 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական աշխատակազմում։ Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ «Ռուսաստանի ԴՄԾ մշտադիտարկման և օպերատիվ վերահսկողության կենտրոնի» գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ։
2024-2025 թվականներին աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն։
Ունի գերատեսչական և պետական պարգևներ։
2025 թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրենի տեղակալի պաշտոնում։