«Իննոպրոմ. Բելառուս» ցուցահանդեսի շրջանակներում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստը
29.09.2025
«Իննոպրոմ. Բելառուս» ցուցահանդեսի շրջանակներում կայացած Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրականացման ընթացքը, քաղաքացիական ավիաշինության, նավաշինության, երկաթուղային շարժակազմի և ուղևորատար անվավոր տեխնիկայի արտադրության ոլորտում Միության պետությունների համագործակցության հեռանկարային ուղղությունները, ինչպես նաև «ԵԱՏՄ արդյունաբերություն» թեմատիկ պորտալի ստեղծումը:

«Միության յուրաքանչյուր երկրում գործում են ազգային ռազմավարություններ և արտադրությունների զարգացման ծրագրեր: Հանձնաժողովի սուբսիդիան կարող է օգտագործվել աջակցության ազգային միջոցների հետ միասին: Սա լիազոր գերատեսչություններին թույլ կտա իրականացնել պետությունների ղեկավարների և կառավարությունների նախաձեռնությունները՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի միջոցների ներգրավմամբ», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:

Ցուցահանդեսի ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը մասնակցել է Ռուսաստանի և Բելառուսի «Գերոֆարմ» և «Բելմեդպրեպարատի» դեղագործական ընկերությունների միջև սոցիալապես կարևոր դեղամիջոցների տեղայնացման հիմնական առևտրային պայմանների ստորագրման արարողակարգին:

«Դեղորայքային անվտանգության և դեղագործական ոլորտի տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման հարցերը արդիական են մնում եվրասիական «հնգյակի» երկրների համար և ակտիվորեն քննարկվում են ամենաբարձր մակարդակով», — նշել է ԵՏՀ նախարարը:


«Գերոֆարմ» ՍՊԸ և «Բելմեդպրեպարատի» ՀՈՒՁ միջև համագործակցության հիմքը դրվել է ԵՏՀ հարթակում 2023 թվականին:

 


 


Скачать исходники фотографий