Կասիմալիև Ադիլբեկ Ալեշովիչը ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 1-ին Իսիկ Կուլի մարզի Տյուպի շրջանի Դոլոն գյուղում։
Կրթությունը՝ բարձրագույն:
1984 թվականին ավարտել է Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտը «Տնտեսագետ» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը՝
1984-1988 թթ.` Ղրղզական ԽՍՀ Պետպլանի Տնտեսագիտության և պլանավորման տնտեսամաթեմատիկական մեթոդների գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
1988-1990 թթ.՝ Ճանապարհաշինական գումարտակի ֆինանսական ծառայության պետ:
1990-1993 թթ.՝ Բիշքեկ քաղաքի Օկտյաբրսկի շրջանի Պետական հարկային տեսչության պետի տեղակալ։
1993-1994 թթ.՝ Բիշքեկ քաղաքի Օկտյաբրսկի շրջանի Պետական հարկային տեսչության պետի առաջին տեղակալ։
1994-1995 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Պետական հարկային տեսչության բաժնի պետ։
1995-1996 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Պետական հարկային տեսչության N 2 բաժնի պետ, արտաքին վերահսկողության վարչության պետի տեղակալ։
1996-1997 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և եկամուտների կանխատեսման վարչության պետի տեղակալ։
1997-1998 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և օրենսդրական նորմատիվների բաժնի պետ։
1998-2000 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության և եկամուտների կանխատեսման վարչության պետ։
2000-2001 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային և մաքսային քաղաքականության վարչության պետ։
2001-2002 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆիսկալային քաղաքականության վարչության պետ։
2002-2002 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության Սոցիալական հիմնադրամի նախագահի տեղակալ։
2003-2005 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
2005-2007 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետական հարկային տեսչության նախագահի առաջին տեղակալ։
2007-2009 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության Հարկերի և տուրքերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
2009-2010 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետական հարկային ծառայության նախագահի տեղակալ:
2010-2011 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Պետական հարկային ծառայության նախագահ։
2011-2012 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության տնտեսական կարգավորման նախարարության փոխնախարար։
2012-2015 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության փոխնախարար։
2015-2018 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարար։
2019-2020 թթ.՝ «Տարածաշրջանների զարգացման սոցիալական գործընկերության հիմնադրամ» հասարակական հիմնադրամի տնօրեն։
2020-2021 թթ.՝ «Տարածաշրջանների զարգացման սոցիալական գործընկերության հիմնադրամ» հասարակական հիմնադրամի նախագահ։
2021-2021 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2021-2022 թթ.՝ Հունգարա-Ղրղզական զարգացման հիմնադրամի վարչության անդամ։
2022-2022 թթ.՝ Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալի պաշտոնակատար։
2022 թվականի հունիսի 20-ից՝ Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ: