Համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտում աշխատանքների համադրում

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ


 
Համապատասխանության գնահատում

Համապատասխանության գնահատումը տեխնիկական կարգավորման օբյեկտին ներկայացվող պահանջների պահպանման ուղղակի կամ անուղղակի որոշումն է:

2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան, տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումը, որը սահմանվում է Միության տեխնիկական կանոնակարգերում, իրականացվում է գրանցման (պետական գրանցման), փորձարկումների, համապատասխանության հաստատման, փորձաքննության և (կամ) այլ ձևով:
 

Համապատասխանության պարտադիր հաստատումն իրականացվում է համապատասխանության հայտարարագրման

և հավաստագրման ձևերով և կատարվում է միայն Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի սահմանած դեպքերում

և բացառապես Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության համար:




Համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաներն ու ընթացակարգերը սահմանվում են Միության տեխնիկական կանոնակարգերում Հանձնաժողովի կողմից հաստատվող համապատասխանության գնահատման տիպային սխեմաների հիման վրա:
 
 
 


Համապատասխանության գնահատման բնագավառի այլ հարցերի պատասխանները տեղադրվում են «Արդիական հարցեր» բաժնում:


 
Չափումների միասնականության ապահովում 
 
 
 

Չափումների միասնականությունը չափումների այն վիճակն է, որի ժամանակ այդ չափումների արդյունքներն արտահայտված են

անդամ պետություններում կիրառման համար թույլատրված մեծությունների միավորներով, իսկ չափումների ճշգրտության ցուցանիշները չեն անցնում սահմանված սահմաններից:

Ներկայումս ընդունված են և ուժի մեջ են մտել Հանձնաժողովի՝ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված տվյալ ոլորտի բոլոր ակտերը, որոնք թույլ են տալիս պարզեցնել չափագիտական աշխատանքների արդյունքների ճանաչման ընթացակարգերը և ապահովել Միության անդամ պետություններում արտադրված չափումների միջոցների ազատ տեղաշարժը: