Օրոսբաև Ազամատ Տոկտոգոնովիչ

Կենսագրություն

Ազամատ Տոկտոգոնի Օրոսբաևը ծնվել է 1976 թվականի հունիսի 16-ին Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն)։

Գերազանցությամբ ավարտել է Բիշքեկի հումանիտար համալսարանը «համաշխարհային տնտեսություն» մասնագիտությամբ, Ղրղզստանի պետական իրավաբանական ակադեմիան «իրավագիտություն» մասնագիտությամբ, Ժ․ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարանին առընթեր Էկոնոմիկայի և ֆինանսների ինստիտուտը։

Աշխատանքային ուղին սկսել է 2003 թվականին Ղրղզստանի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեում։ Անցել է առաջին կարգի մասնագետից մինչև Ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահ, նախագահի առաջին տեղակալ ուղին։

Վերջին երեք տարում հսկել է այդ թվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ԱՊՀ երկրների և արտասահմանյան երկրների պետական վիճակագրության մարմինների հետ համագործակցությունը։

Պարգևատրվել է «Ղրղզստանի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի գերազանցիկ» նշանով։ Ղրղզստանի Հանրապետության պետական ծառայության գերազանցիկ է։ Ստացել է Ղրղզստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիրը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը։

2021 թվականի մայիսի 14-ից նշանակվել է ԵՏՀ Վիճակագրության վարչության տնօրեն։