Ծնվել է 1950 թվականի մայիսի 6-ին Մինսկի մարզի Նեսվիժի շրջանի Նովի Սնով գյուղում:
1967 թվականին արծաթե մեդալով ավարտել է Սնովի միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Բրեստի ինժեներաշինարարական ինստիտուտը, 1989 թվականին՝ Մինսկի բարձրագույն կուսակցական դպրոցը:
1972 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը «Մինսկպրոյեկտ» պետական նախագծային ինստիտուտում:
1972-1973 թվականին ծառայել է Խորհրդային Բանակում:
1973-1983 թվականներին ինժեներական և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Մինսկ քաղաքի կոմունալ տնտեսությունում:
1983-1986 թվականնենին զբաղեցրել է Մինսկ քաղաքի Ժողովրդական դեպուտատների Խորհրդային շրջանային խորհրդի գործկոմի նախագահի, Ժողովրդական դեպուտատների Մինսկի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի, Բելոռուսիայի Կոմունիստական կուսակցության Մինսկի քաղկոմի քարտուղարի պաշտոնները:
1986-1990 թվականներին՝ ԲԽՍՀ բնակարանային կոմունալ տնտեսության նախարար:
1990-1995 թվականներին՝ ԲԽՍՀ Նախարարների Խորհրդի Փոխնախագահ - ԲԽՍՀ Էկոնոմիկայի և պլանավորման պետական կոմիտեի Նախագահ, Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհրդի Առաջին փոխնախագահ, Բելառուսի Հանրապետության Փոխվարչապետ:
1994 թվականին նշանակվել է Տնտեսական միության Միջազգային տնտեսական Կոմիտեի Նախագահության (ԱՊՀ) անդամ:
1995-2001 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Ղեկավար:
2001-2010 թվականներին՝ Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար (Նախագահ, 2004 թվականից՝ Նախագահության Նախագահ):
2003-2012 թվականին Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնիկայի բնագավառների պետական մրցանակների ենթակոմիտեի նախագահն էր:
2015 թվականից՝ Բելառուսի Հանրապետության Պետական մրցանակների կոմիտեի նախագահն է:
2010-2014 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության Վարչապետը:
2015-2019 թվականներին Բելառուսի Հանրապետության Հանրապետական Ազգային ժողովի Խորհրդի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի կողմից անցկացվող Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների ամենամյա համաժողովների համանախագահն էր:
2014 թվականին մասնակցել է Նյու Յորքում տեղի ունեցող՝ կլիմայի հարցերով ՄԱԿ-ի Գագաթնաժողովին, ինչպես նաև առաջին բելառուսական-ամերիկյան ներդրումային համաժողովին:
2015-2019 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության հինգերորդ (2015-2016 թթ.) և վեցերորդ (2016-2019 թթ.) գումարման Ազգային ժողովի Հանրապետության Խորհրդի Նախագահն էր, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության Խորհրդին կից՝ Տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության խորհրդի նախագահը (2015-2019 թթ.):
Եղել է «ԲԵԼԱԶ» բաց բաժնետիրական ընկերության Դիտորդական խորհրդի Նախագահը:
Ունի Բելառուսի Հանրապետության Նախագահի երեք շնորհակալագիր: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981), Հայրենիքի 3-րդ աստիճանի (2000), Հայրենիքի 2-րդ աստիճանի (2020), Բարեկամության (Ռուսաստանի Դաշնության) (2009), Բարեկամության (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության) (2010), Բելառուսի ուղղափառ եկեղեցու Սրբազան Կիրիլ Տուրովսկու 1-ին աստիճանի (2010) շքանշաններով, հոբելյանական մեդալներով, «Գիտության զարգացման գործում մեծ ավանդի համար» Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ» կրծքանշանով (2014), Մոլդովայի Գիտությունների ազգային ակադեմիայի Դ. Կանտեմիրի մեդալով, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մեծ ոսկե մեդալով, Բելառուսի Հանրապետության Նախարարների Խորհրդի և Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովի պատվոգրերով, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Վ.Մ. Իգնատովսկու անվան պարգևի կրծքանշանով (2018): Նեսվիժ քաղաքի պատվավոր քաղաքացի է (2015):
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2003), Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2009): Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի (2008) և Վիետնամի Գիտությունների և տեխնոլոգիաների ակադեմիայի պատվավոր դոկտոր (2011), Բրեստի պետական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2013), Բելառուսի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2017), Գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերակցության իսկական անդամ (ակադեմիկոս) (2021): Տնտեսագիտության, միջազգային ինտեգրման և պետականաշինության բնագավառի մենագրությունների, գիտական աշխատությունների ու հրապարակումների հեղինակ: Նախապատրաստել է գիտությունների երեք թեկնածու:
Ամուսնացած է: Ունի դուստր և որդի, չորս թոռ: