Բակիտժան Աբդիրովիչ Սագինտաև

Բակիտժան Աբդիրովիչ Սագինտաև

Կենսագրություն

Բակիտժան Աբդիրովիչ Սագինտաև ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 13-ին Ղազախստանի Ջամբուլի մարզի Տալասի շրջանի Ուշարալ գյուղում:

Ավարտել է Ղազախստանի Ս.Մ. Կիրովի անվան պետական համալսարանը, տնտեսագիտության թեկնածու է (1990 թ., թեման՝ «քաղաքի և գյուղի բնակչության կենսամակարդակը և կենսապայմանները. սոցիալ-տնտեսական ասպեկտ»):

Աշխատանքային գործունեությունը՝

1985-1988 թվականներին՝ Ալմա-Աթայի ժողովրդական տնտեսության ինստիտուտի քաղտնտեսության ամբիոնի դասախոս:

1988-1992 թվականներին՝ Ղազախստանի Ս.Մ. Կիրովի անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ:

1992-1993 թվականներին՝ «Մարուե» զբոսաշրջային և առևտրային ընկերության նախագահ:

1993-1997 թվականներին՝ «Կազմետ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն:

1997-1998 թվականներին՝ «Լուկօյլնեֆտեգազստրոյ-Կ» ՓԲԸ գլխավոր մասնագետ, գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2002 թվականներին՝ Ժամբիլի մարզի ակիմի տեղակալ, Ղազախստանի Հանրապետության Փոքր բիզնեսի աջակցության գործակալության նախագահի տեղակալ, «Փոքր ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամ» ՓԲԸ վարչության նախագահ, Ղազախստանի Հանրապետության Բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության պաշտպանության և փոքր բիզնեսի աջակցության գործակալության նախագահի տեղակալ:

2002-2004 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության գործակալության նախագահի առաջին տեղակալ:

2004-2007 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Բնական մենաշնորհների կարգավորման գործակալության նախագահ:

2007-2008 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Վարչապետի Աշխատակազմի ղեկավար:

2008-2012 թվականներին՝ Պավլոդարի մարզի ակիմ:

2012 թվականին՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար:

2012 թվականի սեպտեմբերին — 2013 թվականի հունվարին՝ «Նուր Օտան» ժողովրդական ժողովրդավարական կուսակցության նախագահի առաջին տեղակալ:
2013 թվականից՝ Ղազախստանի Հանրապետության Վարչապետի առաջին տեղակալ — Ղազախստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման նախարար:

2014 թվականից՝ Ղազախստանի Հանրապետության Վարչապետի առաջին տեղակալ:

2016-2019 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Վարչապետ:

2019 թվականի մարտի 1-ից 24-ը՝ Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղար:

2019 թվականի մարտ-հունիս ամիսներին՝ Ղազախստանի Հանրապետության Նախագայի Աշխատակազմի ղեկավար:

2019-2022 թվականներին՝ Ալմաթի քաղաքի ակիմ:

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ 2022 թվականի հունիսի 1-ին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսուտյան և ֆինանսական քաղաքականության նախարար՝ Ղազախստանի Հանրապետության անունից:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ։

Ստացել է հետևյալ շքանշանները՝ Կուրմետ շքանշան (2008 թ.), Պարասատ շքանշան (2013 թ.), III աստիճանի Բարիս շքանշան (2021 թ.).


14 2016 «Վեդոմոստի» թերթում հրապարակված՝ ԵԱԶԲ կոնֆերանսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթի հիմնական դրույթները. «Հաղթահարել թերի ինտեգրումը» Ես կարծում եմ, որ եվրասիական տարածությունում առկա է տնտեսական աճի հսկայական ներուժ, որը դեռևս գործարկված չէ: Եվ կարծում եմ, որ միակ գործիքը, որը կարող է հզոր խթան դառնալ մեր երկրներում տնտեսական աճի համար, կարող է լինել հենց այս վերազգային ինստիտուտը, որն այսօր ստեղծվել է: Որովհետև մեր հիմնական առաքելությունն այն է, որ մենք պետք է կարողանանք ամփոփել երկրներում կուտակված լավագույն պրակտիկաները և, ելնելով նաև միջազգային փորձից, Եվրոպական միության փորձից, ներդնել այս նոր վերազգային ինստիտուտները, որոնք պետք է խթանեն մեր երկրների տնտեսական աճը: Մեր Միութենական պայմանագրի հիմքում դրված աքսիոմակարգը հետևյալն է. եթե մենք ստեղծենք միասնական տնտեսական տարածություն, հանենք խոչընդոտներն ու սահմանափակումները, բացառումները, պայմաններ ստեղծենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ապա դա ինքնին արդեն տնտեսական աճի շատ լուրջ ներուժ է պարունակում:​
0/0