Նորություններ

15.04.2021 (Обновлено: 07.10.2021 16:32)

Ազգային օրենսդրության միասնականացումը նպաստելու է սելեկցիայի և սերմնաբուծության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցությանը

Սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, գյուղատնտեսական մշակաբույսերի սեփական սերմերով Եվրասիական տնտեսական միության պետությունների ինքնաբավության բարձրացման հարցերը քննարկել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, բիզնես համայնքի, ճյուղային հասարակական միավորումների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում։​

Սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման, գյուղատնտեսական մշակաբույսերի սեփական սերմերով Եվրասիական տնտեսական միության պետությունների ինքնաբավության բարձրացման հարցերը քննարկել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, բիզնես համայնքի, ճյուղային հասարակական միավորումների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կազմակերպված խորհրդակցության շրջանակներում։

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը պատմել է այդ ուղղությամբ Հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքի մասին։ Մասնավորապես՝ սերմերի միասնական շուկայի լիարժեք գործունեության և դրանց սորտային և ցանքային հատկանիշների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար Հանձնաժողովի և Միության երկրների կողմից ձեռնարկվող միջոցների մասին։

«Դա հնարավոր է դարձել ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի ընդունումից հետո։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքը տեղում կանգնած չէ։ Բառացիորեն մեկ ամսից Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին պլանավորվում է հաստատել սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Միության պետությունների օրենսդրության միասնականացման համար միջոցների ցանկը», – նշել է Արտակ Քամալյանը։

ԵՏՀ նախարարի խոսքերով, այդ փաստաթղթի ընդունումը օգնելու է ԵԱՏՄ երկրների միջև միասնական մոտեցումների հիման վրա սելեկցիայի և սերմնաբուծության ոլորտում համագործակցական կապերի զարգացման մեջ, ինչը վերջնական արդյունքում ազդեցություն է ունենալու բարձրաբերք սորտերով և բարձրորակ սերմերով գյուղատնտեսական արտադրողների ապահովվածության աճի, Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրների մրցունակության բարձրացման վրա։

Նախարարն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ում ձևավորվել է նորմատիվաիրավական և մեթոդական բազա, որը նպաստում է Միության տարածքում սերմերի անարգել շրջանառությանը։ ԵԱՏՄ-ում ապահովվել է սերմերի որակի մասին անդամ պետությունների փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը, կիրառվում են սերմերի ցանքային հատկանիշների որոշման միասնական մեթոդներ, իսկ այս տարվա հունվարի 1-ից՝ նաև սորտային հատկանիշների որոշման միասնական մեթոդներ։ Սահմանվել է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում սորտերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը։ Բացի այդ, Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը նախատեսում է սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համատեղ միջոցների մշակում և իրագործում, ինչպես նաև սորտափորձարկման և սերմնաբուծության ոլորտներում ազգային օրենսդրությունների հետագա միասնականացում։

2020 թվականի արդյունքներով սերմերի ներմուծումը ԵԱՏՄ-ում գերազանցել է 1 մլրդ դոլարը, որի 80%-ից ավելին բաժին է ընկնում արևածաղկին, եգիպտացորենին, շաքարի ճակնդեղին, բանջարանոցային մշակաբույսերին, պտղատու մշակաբույսերի տնկանյութին։ Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել, որ այդ հարցը ուղղակիորեն վերաբերում է Միության պարենային անվտանգության ապահովմանը և դրա լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել համալիր միջոցներ։ Դրանցից է գյուղատնտեսական բույսերի սելեկցիայի և սերմնաբուծության ճյուղերի պետական կարգավորումը և աջակցությունը, գիտության և բիզնեսի համագործակցությունը։

Միջոցառման արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկներ Հանձնաժողովի աշխատանքի օրակարգում ընգրկելու համար։ Մասնավորապես, նշվել է Միության երկրներում սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման ծրագրի նախագծի մշակման, միութենական հետազոտական (սելեկցիոն) ծրագրերի ֆինանսավորման կազմակերպման անհրաժեշտությունը։

Բացի այդ, խորհրդակցության մասնակիցների արտահայտած առաջարկներն արտացոլվել են համատեղ բանաձևի մեջ և օգտագործվելու են ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից հնչեցված՝ ընդհանուր առմամբ գյուղատնտեսական ճյուղում և այն ապահովող ոլորտներում, մասնավորապես՝ սելեկցիայում և սերմնաբուծությունում ինտեգրացիայի զարգացման ռազմավարական նախաձեռնություններում։