29.04.2022 (Обновлено: 08.04.2022 16:27)
Ակտուալացվել են ճարպայուղային արտադրանքի ստանդարտների ցանկերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ակտուալացված ցանկերը։
Կամավոր հիմունքներով կիրառվող և տեխնիկական կանոնակարգի պահպանումն ապահովող ստանդարտների ցանկում ներառվել է 14 ստանդարտ (դրանցից ութը՝ նոր փաստաթղթեր են)։ Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկերում ներառվել է 100 փաստաթուղթ (դրանցից 45-ը՝ նոր փաստաթղթեր են)։
Ստանդարտների ցանկերը ԵՏՀ-ի կողմից մշակվել են Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինների հետ համատեղ՝ փորձագետների և բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ և պարունակում են նոր և վերանայված միջպետական ստանդարտներ, որոնք մշակվել էին տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի համաձայն։
Ցանկերում առաջին անգամ ներառված ստանդարտները և մեթոդիկաները հաշվի առնելով՝ փորձարկման լաբորատորիաների ժամանակին հավատարմագրման նպատակով, ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ից։