Նորություններ

20.09.2022 (Обновлено: 26.09.2022 16:43)

Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը քննարկել են էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման արդիական հարցեր, ինչպես նաև գազի ու նավթի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման ընթացքը։
Միջոցառումն անցկացվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունում։

Հանդիպման ընթացքում Արզիբեկ Կոժոշևը կարևորել է նավթագազային ոլորտում միջազգային պայմանագրերի շուտափույթ ընդունումը։ Նա նաև նշել էէներգետիկական պաշարների ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի նախապատրաստման հարցում Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցության բարձր մակարդակը։
Տեղեկանք

ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Միության գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման հարցերը և դրանց վերաբերյալ տարաձայնությունները։