Նորություններ

22.09.2022 (Обновлено: 03.10.2022 11:46)

Արզիբեկ Կոժոշևը օգտակար է համարում Ռուսաստանի փորձը էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման գործում

Եվրասիական տնտեսական միության երկրներում առկա են էներգիայի վերականգնվող աղբյուրների ներուժը զարգացնելու մեծ հնարավորություններ։ Այս առումով շատ օգտակար են Ռուսաստանի Դաշնության փորձն ու մշակումները։ Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։ 

ԵՏՀ նախարարը մասնակցել է «Ռուսաստանի Արկտիկական գոտում, ինչպես նաև Հեռավոր Հյուսիսին հավասարեցված տարածքներում հողմային էներգետիկայի պետական աջակցության համալիր միջոցառումների օրենսդրական ապահովում» թեմայով կլոր սեղանին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում:

Կլոր սեղանին քննարկվել են կանաչ էներգետիկային աջակցության համալիր միջոցների մշակման, այդ թվում՝ Արկտիկայի և Հեռավոր Հյուսիսի էքստրեմալ պայմաններում հողմային էներգետիկայի կայանների (ՀԷԿ) արտադրության ու տեղակայման հարցեր, ընկերությունների՝ ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի գեներացման կարիքները որոշելու մեխանիզմները: 

Միջոցառման շրջանակներում կայացել է Արզիբեկ Կոժոշևի գործնական ծանոթությունը Պետական դումայի «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» սոցիալիստական քաղաքական կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Պետական դումայի փոխնախագահ Ալեքսանդր Բաբակովի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։