Կողմերը որոշել են Հանձնաժողովում ստեղծել աշխատանքային հարթակ, որը կօգնի ուսումնասիրել ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության ներուժը և մշակել ԵԱՏՄ պետությունների և Չիլիի միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի փոխադարձ առևտրի ծավալների ավելացման վերաբերյալ առաջարկներ։ Նման փոխգործակցությունը նպաստելու է պտղաբուծության և գինեգործության ինտենսիվացման փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակմանն ուղղված աշխատանքի կազմակերպմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական ճյուղի թվայնացման հիման վրա։
«Ճանաչելով գյուղատնտեսական արտադրության զարգացման մեջ Չիլիի հաջողությունները, առևտրային ներկայացուցչությունների և ԱԱՀ արտադրանքի արտահանման հարցերով դիվանագիտական առաքելությունների օգտագործման փորձը, Հանձնաժողովը շահագրգռված է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ գործառնական մեխանիզմների ուսումնասիրության հարցում՝ աշխարհի առաջատար ագրոպարենային շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի առաջխաղացման գործիքների ստեղծման համար», – նշել է Արմեն Հարությունյանը։
Չիլիի Հանրապետության ներկայացուցիչները տեղեկացրել են գյուղատնտեսական արտադրանքի և պարենի՝ երրորդ երկրների շուկաներ առաջխաղացման փորձի, միջոցների և մեխանիզմների մասին։ Հատուկ հետաքրքրություն է առաջացրել չիլիացի գործընկերների տեղեկատվությունն իրենց պետությունում պտղաբուծության և գինեգործության զարգացման մասին, որի արդյունքում հետագծվում է այդ ճյուղերի արտադրության ծավալների և արտահանման ավելացման կայուն միտում։
Կողերը փորձի և պլանների փոխանակում են կատարել գյուղատնտեսական հատվածում այնպիսի նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված, ինչպիսիք են թվայնացումը, ճշգրիտ հողագործությունը, բաշխված ռեեստրները՝ ԱԱՀ-ում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի արտադրությունը և արտահանումը ավելացնելու նպատակով։
Տեղեկանք