Նորություններ

10.01.2023 (Обновлено: 16.01.2023 09:48)

ԵՏՀ-ն ընդգրկել է ԵԱՏՄ երկրների ազգային օպերատորներին ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների ցուցակում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան Եվրասիական տնտեսական միության երկրների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորներին ընդգրկել է փոխադրամիջոցների էլեկտրոնային անձնագրերի (փոխադրամիջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների ցանկում։ 

Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների ցանկում ազգային օպերատորների ընդգրկումը վերջիններիս թույլ է տալիս լիարժեք իրականացնել նրանց վերապահված գործառույթները։ Նրանք ստանում են էլեկտրոնային անձնագրերի տվյալների բազայի, ինչպես նաև էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների գրանցամատյանի լիարժեք հասանելիություն։

Տեղեկանք

Այս թեմայով ԵՏՀ Կոլեգիայի առանցքային որոշումներից են 2015 թվականի սեպտեմբերի 22-ի № 122 որոշումը «Փոխադրամիջոցների էլեկտրոնային անձնագրերի (փոխադրամիջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեության կարգը հաստատելու մասին», 2015 թվականի սեպտեմբերի 1-ի № 112 որոշումը «ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների (կազմակերպությունների) և փոխադրամիջոցների (փոխադրամիջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպում իրականացնող՝ փոխադրամիջոցներ (փոխադրամիջոցների ամրաշրջանակ) արտադրող կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին»: