Նորություններ

08.06.2016

ԵՏՀ-ին առընթեր Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստը

Հունիսի 8-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կկայանա ԵՏՀ-ին կից Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստը: Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հարկային ծառայությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ընդգրկված է 14 հարց: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել անդամ պետությունների ուղղակի և անուղղակի հարկման ոլորտում միջազգային իրավական ակտերի նախագծերը: Նաև կդիտարկվեն փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի վճարման հետ կապված մի շարք առավել խնդրահարույց հարցեր. - Անուղղակի հարկերի գանձման կարգի և ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի մասին  արձանագրության մեջ` 2, 4, 8, 21 կետերի մասով (ԵԱՏՄ մասին պայմանագրի  № 18 Հավելված) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. -Անուղղակի հարկերի գանձման կարգի և ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի մասին  արձանագրության մեջ` Հայաստանի Հանրապետության արտահանողին՝ մինչ ԵԱՏՄ մեկ այլ անդամ պետության ներկրողից իր պետության հարկային մարմնի նշումով Ապրանքների ներկրման ու անուղղակի հարկերի վճարման մասին դիմումի ստացման պահը ԱԱՀ զրոյական դրույքաչափ տրամադրելու հնարավորության մասով (ԵԱՏՄ մասին պայմանագրի  № 18 Հավելված) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. -  ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների մասին էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակման մասին 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին. - անդամ պետության տարածք ներմուծման ժամանակ այն ապրանքների անուղղակի հարկման մասին, որոնց իրացման շրջանառությունները (գործառնությունները) այդ պետության տարածքում ազատված են ԱԱՀ-ից (ԱԱՀ հարկման ենթակա չեն): Բացի այդ, հարկային վարչարարության հարցերի կատարելագործման նպատակով նախատեսվում է  քննարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման ընթացքը:  Նախատեսվում է դիտարկել այս տարվա սեպտեմբերին Ալմաթիում «Հարկային հարաբերությունների բարեփոխումը Եվրասիական տնտեսական միության երկրներում: Ինքնակարգավորման զարգացումը տնտեսության և ֆինանսների ոլորտում» միջազգային հարկային կոնֆերանս անցկացնելու հարցը: Ինտեգրացիոն միավորումներում հարկման հարցերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության շրջանակներում նախատեսվում է  համաձայնեցնել ԵԱՏՄ պետությունների ֆինանսական և հարկային մարմինների համար կրթական ծրագրի սեմինարների անցկացման ժամանակացույցը: Կրթական ծրագիրը կազմակերպում է ԵՏՀ-ն՝ Վիեննայի տնտեսության և բիզնեսի համալսարանի հետ համատեղ: