Նորություններ

22.04.2016

Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 27-րդ նիստը

Ապրիլի 22-ին Մոսկվայում՝ ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մուկայ Կադիրկուլովի նախագահությամբ կկայանա Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի 27-րդ նիստը: Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների և բիզնես համայնքների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում կդիտարկվեն մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց գրանցամատյանների ձևավորման, վարման և օգտագործման մասով մաքսային ոլորտի ընդհանուր գործընթացներին ԵԱՏՄ անդամ պետությունների միանալու հարցերը: Խորհրդատվական կոմիտեի անդամները կքննարկեն էլեկտրոնային կապարակնիքների (դիրքավորմանը հետևելու համակարգերի) օգտագործման հնարավորությունները՝ անձնական օգտագործման նպատակով ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Բացի այդ, փորձագետները կներկայացնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ «Երրորդ երկրների հետ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից միակողմանի կարգով ներդրվող ու կիրառվող ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցների պահպանման վերահսկողության ժամանակ մաքսային մարմինների միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ապահովման մասին» հանձնարարականի նախագիծն ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրա դիտարկման արդյունքները: