Նորություններ

16.03.2023 (Обновлено: 20.03.2023 09:27)

ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը փետրվարին՝ 2023 թվականի հունվարի համեմատ կազմել է 100,6%

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2023 թվականի փետրվարին 2023 թվականի հունվարի համեմատ կազմել է 100,6%, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 101,5%։

Դեկտեմբերի համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների (2,3%-ով) և վճարովի ծառայությունների (1,9%-ով) գների էական աճ։ Ոչ պարենային ապրանքների գները այդ ժամանակահատվածում ավելացել են 0,4%-ով։

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի համեմատ պարենային ապրանքների գների բարձր աճ է գրանցվել Ղրղզստանում (3,9%-ով), Հայաստանում (3,3%-ով) և Ղազախստանում (3%-ով)։ Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Ղազախստանում և Ղրղզստանում (յուրաքանչյուր երկրում՝ 1,7%-ով), վճարովի ծառայությունների գների աճը՝ Բելառուսում (3,4%-ով)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։