Նորություններ

30.06.2022 (Обновлено: 12.07.2022 11:42)

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքներ արտադրողների գների ինդեքսը 2022 թվականի մայիսին կազմել է 99.3%

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքներ արտադրողների գների ինդեքսը մայիսին՝ 2022 թվականի ապրիլի համեմատ կազմել է 99.3%, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 104.4%։
Մայիսին՝ 2021 թ.-ի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ի ընդհանուր գնաճից ավելի բարձր գների աճ է գրանցվել Բելառուսում (10.9%-ով), Հայաստանում (5.9%-ով), Ղազախստանում (5.8%-ով) և Ղրղզստանում (5.3%-ով):

 Մայիսին՝ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ, բուսաբուծական արտադրանքի արտադրողների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում (12,2%-ով), Ղրղզստանում (11,6%-ով) և Ղազախստանում (7,0%-ով)։ Անասնաբուծական արտադրանքի արտադրողների գների ամենամեծ աճն այս ժամանակահատվածում գրանցվել է Բելառուսում (10,6%-ով) և Հայաստանում (8,2%-ով), իսկ Ղրղզստանում դրանք նվազել են (1,9%-ով)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝«Գյուղատնտեսական արտադրանքի արտադրողների գներ» բաժնում։