Նորություններ

17.03.2023 (Обновлено: 21.03.2023 12:32)

ԵԱՏՄ-ում հիմնական միջոցներում ներդրումները 2022 թվականին հասել են 31 տրլն ռուսական ռուբլու և աճել են 4,3%-ով

Հիմնական կապիտալում ներդրումները Եվրասիական տնտեսական միության երկրներում 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են 4,3%-ով և կազմել գրեթե 31 տրլն ռուսական ռուբլի։ Ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում՝ 12,5%-ով։

ԵԱՏՄ ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով կազմել է 173 տրլն ռուսական ռուբլի։ 2021 թվականի համեմատ ՀՆԱ-ն նվազել է 1.6%-ով։ 

2023 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նկատվել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության (2.8%), կատարված շինարարական աշխատանքների ծավալի (9.6%), բնակարանների շահագործման (17.9%), բոլոր տեսակի տրանսպորտով ուղևորափոխադրումների աճ (10,6%-ով)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «ԵԱՏՄ-ի հիմնական սոցիալտնտեսական ցուցանիշների» բաժնում։