· Եվրասիական միջկառավարական խորհուրդն ընդունել է Եվրասիական տնտեսական միության երկրների՝ արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ նախագծի իրականացմանն աջակցելու մասին կարգադրությունը: Նախագիծն ուղղված է գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի փոխադարձ առաքումների և արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև դրա դիվերսիֆիկացմանը։
· Եվրասիական միջկառավարական խորհուրդը ղջունել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին մասնակցության ընդլայնման վերաբերյալ Ուզբեկստանի Հանրապետության նախաձեռնությունը։
· Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերությանը պետական աջակցություն ցուցաբերելու գործիքակազմը:
· Եվրասիական միջկառավարական խորհրուդն ընդունել է ԵԱՏՄ-ում կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկները:
· Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը):
· Եվրասիական միջկառավարական խորհրդին ներկայացվել են ԵԱՏՄ մեկ այլ պետության տարածքում ֆիզիկական անձանց ապրանքների էլեկտրոնային առևտրից ԱԱՀ գանձելու հիմնական հայեցակարգային մոտեցումները՝ նպատակակետ երկրի սկզբունքով։
· Եվրասիական միջկառավարական խորհրդին ներկայացվել է ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը: Հանձնաժողովը անդամ պետությունների փորձագետների հետ միասին մշակել և համաձայնեցրել է ամբողջ անհրաժեշտ նորմատիվ բազան՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ԵԱՏՄ երկրներում օտարերկրյա ապրանքների հետագծելիության փորձնական նախագծի իրականացման համար։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել և հավանություն են տվել Հանձնաժողովի կողմից Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ ներկայացված զեկույցին։ Զեկույցի հիմնական դրույթներից են՝ Միության ԻՏՀ-ի պլանավորման արդյունավետության բարձրացման և զարգացմանն ուղղված առաջարկները, որն անբաժանելի ենթակառուցվածք է չորս «ազատությունների» սկզբունքի իրականացման համար՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի: Զեկույցում հավանություն ստացած մոտեցումները կարող են մեկնարկել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վերափոխումը։
Հաշվի առնելով անդամ պետությունների շահագրգռվածությունը ապրանքների հետագծման մեխանիզմի վաղ գործարկման մեջ, որը նախատեսված է Փոխադրումներին հետևելու համար Միությունում նավագնացական կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրով, ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Միության երկրների պետական իշխանություններին հանձնարարել են հնարավոր միջոցներ ձեռնարկել համաձայնագրի շուտափույթ վավերացմանը նպաստելու համար։
Դա թույլ կտա արդեն իսկ այս տարում ապահովել համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
Համաձայնագիրը նախատեսում է մաքսային տարանցման շրջանակներում փոխադրվող ապրանքների և փոխադարձ առևտրի մի շարք ապրանքների (պատժամիջոցային ապրանքներ, ալկոհոլ, ծխախոտ) հետագծումը, այն ուղղված է Միության ներքին սահմաններում վերահսկման միջոցառումները նվազագույնի հասցնելուն, Միության պետությունների տարանցիկ գրավչության բարձրացմանը, ԵԱՏՄ տարածքում ապրանքների հետագծելիության և դրանց օրինական շրջանառության ապահովմանը:
Նիստին մասնակցել են ԵՄԿԽ-ի նախագահը, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների Կաբինետի Նախագահ Ակիլբեկ Ժապարովը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 21-22-ը Բրեստում (Բելառուսի Հանրապետություն):