Նորություններ

15.04.2022 (Обновлено: 18.05.2022 10:55)

Փոփոխվել են օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի բաղադրությանը ներկայացվող պահանջները

ԵՏՀ Խորհուրդը ընդունել է փոփոխությունները «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում:

Հստակեցվել է այն նյութերի ցանկը, որոնք արգելված և թույլատրված են օգտագործել օծանելիքա-կոսմետիկական արտադրանքում՝ հաշվի առնելով սահմանված սահմանափակումները։ Փոփոխվել է նաև թույլատրելի ներկանյութերի, կոնսերվանտների և ՒՄ-ֆիլտրերի ցանկը։

Մասնավորապես.

– օծանելիքային-կոսմետիկական արտադրանքում օգտագործման համար արգելված նյութերի ցանկը լրացվում է 296 դիրքերով.

– օգտագործման համար թույլատրված նյութերի ցանկը՝ հաշվի առնելով սահմանափակումները, լրացվում է 12 դիրքերով, միաժամանակ, վեց դիրք բացառվում են.

– օգտագործման համար թույլատրված կոնսերվանտների ցանկից չորս դիրքը բացառվում են։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու դրանց պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։