Նորություններ

14.03.2022 (Обновлено: 24.03.2022 14:47)

Հանձնաժողովը մշակելու է ներմուծվող պաշարների նկատմամբ ապրանքի հայտարարագրի լրացման կանոնները

Բիզնես համայնքի համար արդիական հանդիսացող՝ ընթացիկ իրավիճակում ԱՏԳ մասնակիցների ծախքերի նվազեցմանն ուղղված և ապրանքների հայտարարագրումը պարզեցնող հարցերը քննարկվել են մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստին։

Միջոցառումը կայացել է մարտի 10-ին ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ։

Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների կողմից բարձրացված հիմնական թեմաներից էր ներմուծվող պաշարների նկատմամբ ապրանքի հայտարարագրի լրացման կարգի որոշման հարցը։ Դա, ՌԱԳՄ-ի կարծիքով, կպարզեցնի պաշարների հայտարարագրումը և այսօրվա պայմաններում կհանդիսանա աջակցության լրացուցիչ միջոց։

Արդյունքում փորձագետները պայմանավորվել են, որ Հանձնաժողովը կմշակի ԵՏՀ Կոլեգիայի որոշման նախագիծ, որը կսահմանի Միության տարածք ներմուծվող պաշարների նկատմամբ ապրանքի հայտարարագրի լրացման կանոնները և այն կներկայացնի աշխատանքային խմբի առաջիկա նիստին։

Բացի այդ, աշխատանքային խմբի նիստին, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել են ապրանքների հայտարարագրի՝ որպես վերամշակման համար թյուլտվություն օգտագործելիս լրացման առանձնահատկությունները։ Այս որոշման նախագիծը թույլ կտա պարզեցնել առանձին ապրանքների նկատմամբ վերամշակման ընթացակարգի կիրառումը և կնվազեցնի ԵԱՏՄ երկրների ընկերությունների ծախքերը, այդ թվում՝ ապրանքների առանձին կատեգորիաների վերանորոգման ժամանակ։

Տեղեկանք

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թ. մայիսի 20-ի № 257 որոշմամբ։

Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշումն ընդունվել է խորհրդատվական կոմիտեի 54-րդ նիստին։