Նորություններ

26.05.2022 (Обновлено: 15.06.2022 15:07)

ԵԱՏՄ երկրների ղեկավարները Բիշքեկում քննարկել են Միության զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին

Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները գլոբալ փոխակերպումների դարաշրջանում Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները տվել են Եվրասիայի տարածքում տնտեսական ինտեգրման և իրենց պետությունների տնտեսությունների զարգացման գնահատականը:

Միությունում նախագահող Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը նշել է, որ ԵԱՏՄ զարգացումը ոչ թե առանձին-առանձին Միության յուրաքանչյուր պետության մեկուսացված գործողություններն են, այլ փոխլրացնող գործընթաց, որը կախված է միավորման բոլոր մասնակիցներից:

Ղրղզստանի Հանրապետության նախագահի խոսքերից, համաշխարհային քաղաքականության մեջ աճող տուրբուլենտության, Միության գործընկերների նկատմամբ ընտրական պատժամիջոցների պայմաններում առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերում ավելի սերտ համակարգման և փոխգործակցության գործոնը:

«Նման իրավիճակում, ինչպես երբեք, մեզ բոլորիս անհրաժեշտ է օպերատիվ և արդյունավետ արձագանքել արտաքին անբարենպաստ գործոններին», — ասել է Սադիր Ժապարովը՝ հիշեցնելով, որ Միության երկրներն արդեն համաճարակի շրջանում մարտահրավերներին արձագանքելու լավ փորձ ունեն:

«Անդամ պետություններից որևէ մեկի նկատմամբ արտաքին ճնշումը չի կարող դիտարկվել ամբողջ Միությունից կամ որևէ անդամ պետությունից կտրված։ Դրա հետ կապված մենք պետք է աշխատենք համակարգված և ուժեղացնենք մեր գործողությունների համակարգումը», — ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ միասին Միության երկրները կկարողանան հաղթահարել բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած են ԵԱՏՄ-ի առջև։

Սադիր Ժապարովն ընդգծել է երիտասարդների վրա հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ «Իր ուղերձում՝ ընթացիկ տարվա սկզբին, Ղրղզստանի Հանրապետությունը հանդես է եկել Եվրասիական երիտասարդական համաժողովի ամենամյա անցկացման նախաձեռնությամբ։ Դրանով իսկ, մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել մեր երիտասարդ սերնդի համար՝ եվրասիական ինտեգրման հարցերի, մեր Միության տնտեսական զարգացման տեսլականի շուրջ կարծիքների փոխանակման համար»։ Նրա կարծիքով, դա կօգնի ամուր հիմք դնել եվրասիական ինտեգրման գաղափարների առաջմղման համար։

Միության թվային օրակարգի գերակայությունը նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միության թվային օրակարգի շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն առաջ մղել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և տնտեսության, քաղաքացիների ու ԵԱՏՄ պետությունների համար ուղղակի շահ ստանալուն», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, այդ թվում՝ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, ինչպես դա հիմա է տեղի ունենում։

Դրա հետ մեկտեղ նա ուշադրություն է հրավիրել անդամ պետությունների միջև փոխզիջումներ գտնելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բավական հաջող գործունեության վրա:

«Ներկայումս արգելքների 80%-ը վերացվել է ԵՏՀ շրջանակներում անցկացվող խորհրդակցությունների արդյունքում։ Հույս ունենք, որ այս դժվարին աշխատանքը կշարունակվի։ Ինտեգրացիան անդամ պետությունների միջև փոխզիջումների գտնելու շատ աշխատատար գործընթաց է», – ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ընդգծելով, որ Ղազախստանը գործնական և պրագմատիկ հիմքի վրա եվրասիական ինտեգրման զարգացման կողմնակից է:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Եվրասիական մեծ գործընկերության ներկա իրողություններում հեռանկարայնությունը և արդիականությունը։

«Հասունացել է Եվրասիական մեծ գործընկերության զարգացման համալիր ռազմավարություն ձևավորելու ժամանակը, և այն պետք է արտացոլի մեր առջև ծառացած առանցքային միջազգային մարտահրավերները, ինչպես նաև նախանշի հեռանկարային նպատակները, պարունակի գործիքներ և մեխանիզմներ դրանց հասնելու համար։ Անհրաժեշտ է մտածել առևտրային և ներդրումային համաձայնագրերի համակարգի զարգացման հետագա քայլերի մասին, այդ թվում՝ ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների մասնակցությամբ», — ասել Է Վլադիմիր Պուտինը:

«Մեծ Եվրասիան, առանց չափազանցության, քաղաքակրթական մեծ նախագիծ է, և գլխավոր գաղափարը տարածաշրջանային կազմակերպությունների համար իրավահավասար համագործակցության ընդհանուր տարածքի ստեղծումն է: Եվրասիական մեծ գործընկերությունը կոչված է փոխելու քաղաքական և տնտեսական ճարտարապետությունը, դառնալու կայունության և բարգավաճման երաշխավորը ողջ մայրցամաքում, իհարկե, հաշվի առնելով բոլոր ժողովուրդների զարգացման մոդելների, մշակույթների և ավանդույթների բազմազանությունը», – հավելել է ռուսական պետության ղեկավարը:

Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն ուշադրություն է հրավիրել անդամ պետություններից մեկի լիազոր մարմնի կողմից գրանցված արժեթղթերի ազդագրի փոխադարձ ճանաչման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի միջազգային պայմանագրի մշակման անհրաժեշտության վրա։

Ռոման Գոլովչենկոն նաև առաջարկել է ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ պետությունների կողմից առևտրում հաշվարկների ժամանակ ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ, որոնք նախատեսում են ազգային արժույթներով պայմանագրերի գների և արժույթի սահմանում:

«Եվրասիական տնտեսական միությունը մեր հուսալի պաշտպանությունն է արտաքին սպառնալիքներից։ Սա մեծ շուկա է, մեծ պահանջարկ, մեծ ծավալի աշխատանքային ֆինանսական ռեսուրսներ. Միայն համատեղ ջանքերով, ամրապնդելով և խորացնելով ինտեգրումը, մենք կկարողանանք լուծել բոլոր կարևորագույն խնդիրները, զարգացման նոր հնարավորություններ գտնել և դիմակայել արտաքին ճնշումներին», – նշել Է Բելառուսի Հանրապետության վարչապետը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԵԱՏՄ երկրների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հեռանկարում Միության համատեղ ընկերությունների և արտադրական կլաստերների ստեղծման կարևորությանը ինտեգրման հետագա զարգացման համար, ինչպես նաև համագործակցության այլ ուղղություններով ԵԱՏՄ երկրների ջանքերի միավորմանը:

«Համաժողովն արդարացրել է բոլոր սպասումները՝ առաջարկելով ինտեգրման ամրապնդման ուղիներ, ինչը թույլ կտա ապահովել ԵԱՏՄ ինքնաբավությունը և անդամ պետությունների տնտեսությունների ինքնիշխան զարգացումը՝ չնայած բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին», — ամփոփել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:                                             

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին