Նորություններ

25.02.2022 (Обновлено: 21.03.2022 12:29)

Միջկառավարական խորհուրդն աջակցել է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ առանձին նախագծերի աշխատանքներին մասնակցությանը

Եվրասիական միջկառավարական խորհուրդը ողջունել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին մասնակցության ընդլայնման վերաբերյալ Ուզբեկստանի Հանրապետության նախաձեռնությունը։ Միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային Միության երկրների հետ միասին հանձնարարվել է մշակել ընթացակարգ, որը կնկարագրի ԵԱՏՄ դիտորդ պետությունների հետ առանձին նախագծերում փոխգործակցության ձևաչափն ու ալգորիթմը։

«Ուզբեկստանը հետաքրքրություն է ցուցաբերել աշխատելու չորս ոլորտներում. կլիմայական օրակարգի հարցերի, բեռնափոխադրումների երկաթուղային փոխադրումների թվայնացման, էլեկտրոնային առևտրի, «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի իրականացման, - նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Նա նաև հիշեցրել է այն մասին, որ 2021 թվականի հոկտեմբերի 14-ին և դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի ժամանակ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը՝ ի շահ փոխադարձ առևտրի մեծացման։

Տեղեկանք

ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակը շնորհվել է Ուզբեկստանի Հանրապետությանը՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի № 14 2020 թ.-ի դեկտեմբերի 11-ի որոշման համաձայն:

Այսպես, 2016 - 2021 թվականներին անդամ պետությունների հետ Ուզբեկստանի ապրանքաշրջանառությունն աճել է 2,5 անգամ՝ 4,5 մլրդ. դոլարից մինչև 11,6 մլրդ. դոլար։