Նորություններ

25.05.2022 (Обновлено: 21.06.2022 11:38)

ԵԱՏՄ երկրների տրանսպորտի նախարարները քննարկել են Միության տրանսպորտային ոլորտի հետագա զարգացման հարցերը

Եվրասիական տնտեսական համաժողովի նախաշեմին՝ մայիսի 25-ին կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել են նախարարներն ու նրանց տեղակալները:
Միջոցառումն անցել է հիբրիդային ձևաչափով՝ Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարար Էրկինբեկ Օսոևի նախագահությամբ:

ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստի առանցքային թեման Միության տրանսպորտային քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարումն էր:

Տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները ունկնդրել են ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թեմիրբեկ Ասանբեկովի տեղեկատվությունը Միության տրանսպորտային քաղաքականության իրագործման 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման վերաբերյալ:

Մասնավորապես, Թեմիրբեկ Ասանբեկովը նշել է. «Ընթացիկ տարում ծրագրված է կատարել փաստաթղթով նախատեսված 19 միջոցառում: Նախանշված է երկու միջազգային պայմանագրի ստորագրու, Միության մարմինների երեք ակտի և Կոլեգիայի յոթ հանձնարարականի ընդունում, ինչպես նաև վեց վերլուծական զեկույցի հրապարակում: Դրանց շուրջ աշխատանքը տարվում է սահմանված ժամկետներին համապատասխան»:

Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային պայմանագրերի ստորագրմանը և իրագործմանը: Այսպես, նախարարները վերահաստատել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներում ընդգրկված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու դեպքում փոխադրամիջոցների թույլատրելի զանգվածների, առանցքային բեռնվածքների և չափսերի մասին համաձայնագրի շուտափույթ ընդունման մտադրությունները, ինչպես նաև պայմանավորվել են ակտիվացնել նավերի անձնակազմերի նվազագույն կազմին ներկայացվող պահանջների մասին միջազգային միջգերատեսչական պայմանագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները:

Նիստի մասնակիցներն առանձին քննարկել են փոխադրումների ոլորտում առկա իրավիճակը: Աննախադեպ գլոբալ տնտեսական մարտահրավերների պայմաններում Միության անդամ պետությունների միջև շարունակվում է տրանսպորտի ոլորտի ինտեգրացիոն գործընթացների խորացումը:  Այսպես, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարի պաշտոնակատար Ալեքսեյ Լյախնովիչը նիստի մասնակիցներին տեղեկացրել է երրորդ երկրների հետ ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարան և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարության հետ ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների մասին:

Բացի այդ, նիստի շրջանակներում նախարարները համաձայնեցրել են «Տրանսպորտային համալիր՝ եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնակմախք» խորագրով Եվրասիական տնտեսական համաժողովի պանելային նստաշրջանի արդյունքում ընդունված բանաձևը:

Նախարարները կողմ են արտահայտվել ինտեգրացիոն և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը: Մասնավորապես, որոշում է ընդունվել ԵԱՏՄ տրանսպորտի նախարարների և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ հանդիպում անցկացնելու մասին: Հանդիպման մանրամասները հանձնարարվել է մշակել ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թեմիրբեկ Ասանբեկովին՝ ՇՀԿ Քարտուղարության հետ: