Նորություններ

04.05.2022 (Обновлено: 16.05.2022 17:25)

Միությունում արտաքին էլեկտրոնային առևտրի փորձի իրականացման համար ակտերը Հանձնաժողովի կողմից կնախապատրաստվեն՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան։

Ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովի նախագահությամբ կայացել է էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստ։ Փորձագետների համաձայնեցրել են Հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի N 7 կարգադրությունը, որով կարգավորվում են անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծի (փորձի) իրագործման հարցերը։ Դրանք փորձի սկզբից ի վեր առաջին փոփոխություններն են, որոնք պայմանավորված են իրավակիրառ պրակտիկայով և նախաձեռնվել են անդամ պետությունների կողմից։

Փոփոխությունները տալիս են էքսպրես բեռների համար հայտարարագրի ճշգրտման լրացման առանձնահատկությունները որոշելու հնարավորություն, ինչը, իր հերթին, թույլ կտա փորձնական նախագիծն անցկացնելիս կիրառել նախնական հայտարարագրումը, ինչպես նաև ճշգրտել մաքսային հայտարարագրում նախկինում հայտարարված տեղեկությունները։
«Մենք արդեն որոշել ենք բուն հայտարարագրի լրացման առանձնահատկությունները։ Սակայն փորձը ցույց է տվել, որ պահանջածեն նաև հայտարարագրի ճշգրտման համար նման առանձնահատկությունները։ Այսինքն, տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք ձեռք բերած պրակտիկայով, նախապատրաստել ենք ԵՏՀ Խորհրդի կարգադրության լրացման առաջարկներ», – նշել է Սերգեյ Վլադիմիրովը։
Նիստի շրջանակներում քննարկվել է նաև անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրերից տեղեկատվության փոխանակման հարցը, որն անհրաժեշտ է ապրանքները ներքին սպառման համար մաքսային ընթացակարգի տակ դնելիս՝ մինչև 1000 եվրո էքսպրես բեռների համար հայտարարագրի օգտագործման հնարավորությունը ընդլայնելու համար։

Ներքին սպառման համար ապրանքները բաց թողնելիս ԷԲԱՀ-ի շեմի՝ մինչև 1000 եվրո բարձրացումն անքակտելիորեն կապված է հայտարարագրերից տեղեկատվական փոխանակման ապահովման անհրաժեշտության և տեղեկատվական համակարգերի լրամշակման հետ։ Ընդ որում, ներքին սպառման համար տրված մինչև 1000 եվրո հայտարարագրի կիրառումը թույլատրող դրույթները պետք է ուժի մեջ մտնեն 2023 թվականի ապրիլի 1-ից։

Փորձագետները նաև ընդհանուր առմամբ համաձայնեցրել են էքսպրես բեռների հայտարարագրերում փոփոխությունների կատարման կարգերը

 Տեղեկանք

Հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձնական նախագծերի (փորձերի) անցկացման առանձին հարցերի մասին» N 7 կարգադրությանը համապատասխան, փորձնական նախագծի աշխատանքն անցկացվելու 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի NN 93, 94 և 95 որոշումներով և Հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 81 որոշմամբ հաստատվել է փաստաթղթերի այն փաթեթը, որը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում իրականացնել ինտերնետային հարթակներից ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագիծը։        

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին