Նորություններ

16.08.2022 (Обновлено: 25.08.2022 09:25)

Ձեռքի էլեկտրական գործիքների լրակազմողների ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերը կերկարացվեն մեկ տարով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել ձեռքի էլեկտրական գործիքների արտադրության լրակազմողների առանձին տեսակների ներմուծման զրոկայան դրույքաչափերի գործողության ժամկետը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու մասին։

«Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության երկրներում ձեռքի էլեկտրական գործիքներ արտադրողների մրցունակության բարձրացմանը, նրանց արտադրանքի ծավալների ավելացմանը և տեսականու ընդլայնմանը», - ասաց ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալյա Սամոյլովան:

Նա ճշգրտեց, որ ներկայումս խնդրո առարկա լրակազմողները չեն արտադրվում ԵԱՏՄ տարածքում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով գործող արտադրական բազայի առկայությունը, որը թույլ է տալիս կազմակերպել որոշ տեսակի լրակազմողների թողարկում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Միության երկրների միջև ձեռքի էլեկտրական գործիքների արտադրության ոլորտում կոոպերացիոն փոխգործակցության կազմակերպման հարցը մշակելու վերաբերյալ:

Ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերի կիրառման շարունակականությունն ապահովելու համար նախատեսվում է, որ ԵՏՀ Կոլեգիայի որոշումը կտարածվի 2022 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Անհրաժեշտ փոփոխություններ են կատարվելու նաև Հանձնաժողովի մյուս ակտերում։

Տեղեկանք

Ձեռքի էլեկտրական գործիքները ներառում են գայլիկոնիչներ, սորատիչներ, պտուտակահաններ և հարվածային գործողության օդաճնշական դարձակներ, պարուրակահատ և սրիչ հաստոցներ, հղկիչ և ողորկիչ մեքենաներ, սղոցներ, դանակներ և մկրատներ, ռանդիչ հաստոցներ, մուրճեր:

ԵՏՀ Կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 7-ի № 44 որոշմանը համապատասխան՝ ապրանքների նշված տեսակների առանձին լրակազմողներն առանձնացվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում (լիազոր մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատման պայմանով), և դրանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր են սահմանվել 2020 թվականի հունիսի 5-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար։