Նորություններ

05.08.2022 (Обновлено: 11.08.2022 09:31)

ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալն աճել է 35,5%-ով և 2021 թվականին գերազանցել 846 մլրդ ԱՄՆ դոլարը

Ըստ ճշգրտված տվյալների՝ ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության սահնաններից դուրս երկրներ 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել է 44,7%-ով և կազմել 527,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտաքին շուկա արտահանման ծավալների աճը պայմանավորված է ապրանքների արտահանման մատակարարումների աճով, որը կազմել է Բելառուսից՝ 48,6%, Ռուսաստանից՝ 47,3%, Ղրղզստանից՝ 38,2%, Ղազախստանից՝ 25,4% և Հայաստանից՝ 16,8%:

Արտաքին առևտրի գնային պայմանները բնորոշվել են արտահանվող և ներմուծման համար գնվող ապրանքների գների բարենպաստ հարաբերակցությամբ (գնային պայմանների ինդեքսը՝ 135,8%)։

ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների հիմնական գնորդներն են հանդիսացել Եվրոպական միության երկրները (նրանց բաժինը կազմել է արտահանման մատակարարումների 41,9%) և ԱԽՏՀ երկրները (28,4%)։ Միության շուկա արտադրանքի ներմուծման առաջատարն են Չինաստանը և Գերմանիան։

ԵԱՏՄ արտաքին առևտրի վերաբերյալ տվյալները՝ ըստ հիմնական առևտրային գործընկերների, արտաքին առևտրի ծավալների դինամիկան, ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքը, ԵԱՏՄ պետությունների տեսակարար կշիռը արտաքին առևտրի ցուցանիշներում ներկայացված են վիճակագրության դեպարտամենտի կայքէջի «Արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրություն» բաժնի 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների վերլուծական նյութերում (ճշգրտված տվյալներ):