Հ
Իրինա Չազովան, իր հերթին, նշել է, որ ասոցիացիան Եվրասիական տարածաշրջանի երկրների բժշկական հանրության միավորումն է և աջակցում է առողջապահության, բժշկական գիտության և կրթության առավել ամբողջական և համակողմանի զարգացմանը, ինչպես նաև Եվրասիայի պետություններում սրտաբանության և հարակից առարկաների ոլորտում գիտահետազոտական, դասախոսական և գործնական աշխատանք իրականացնող բժշկական մասնագետների պրոֆեսիոնալ աճին։
Հանդիպման մասնակիցները նշել են փոխգործակցության խորացման շահագրգռվածությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում համատեղ համագումարների, համաժողովների և սեմինարների անցկացմանն աջակցելու շնորհիվ:
«Սրտաբանների եվրասիական ասոցիացիա» բժշկական աշխատողների ասոցիացիան կամավոր անդամակցության վրա հիմնված ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրենից ներկայացնում է Եվրասիական տարածաշրջանի երկրների բժշկական հասարակության միավորում և ստեղծվել է հետևյալ ոլորտներում համագործակցության առավել ամբողջական և համակողմանի զարգացմանը նպաստելու համար՝
աջակցություն գիտության զարգացմանը սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի ուսումնասիրության, ախտորոշման և արդյունավետ բուժման բնագավառում.
սրտաբանական հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման բնագավառում գիտության նորագույն նվաճումների ներդնում.
Եվրասիական տարածաշրջանի երկրների քաղաքացիների շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների զանգվածային կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպում.
նպաստում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման բնագավառում բժիշկների շարունակական կրթության համակարգի կատարելագործմանը.
նպաստում Եվրասիայի երկրների քաղաքացիների աշխարհայացքի ձևավորմանը՝ ուղղված առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդմանը։