Նորություններ

18.11.2016

ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանի հարցազրույցը ՏԱՍՍ ԼԳ-ին. «Նորարարությունների ռիսկը ԵԱՏՄ-ում պետք է խրախուսվի»

2015 թվականին սկսել է գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի կազմում այսօրվա դրությամբ ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Եվ եթե եվրասիական ինտեգրման գոյացման փուլում 20 տարի առաջ խոսքը, առաջին հերթին, առևտրային համագործակցության մասին էր, ապա օրակարգը աստիճանաբար ընդլայնվում էր: Միության առջև նոր մարտահրավերներ դրեց բուռն տեղեկատվական-տեխնոլոգիական զարգացումը: Համացանցային առևտուրը կանոնակարգելու, իրերի համացանցի ոլորտի օրենսդրության վրա համատեղ աշխատելու, էլեկտրոնային կառավարությունների փոխգործակցության համակարգերը մշակելու, ռիսկային ֆինանսավորման շուկա ստեղծելու և ընդհանուր առմամբ նորարարությունները համատեղ զարգացնելու անհրաժեշտություն է առաջացել: Ուստի այս տարի ԵԱՏՄ կարգավորիչ մարմին հանդիսացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ստեղծվել է գործունեության նոր ուղղություն: Դրա հիմնական խնդիրներից մեկը միասնական թվային տարածության ստեղծումն է, թվային տեխնոլոգիաների զարգացումը: Այն մասին, թե ինչ է արվում այս ոլորտում,  "Եվրասիական շաբաթ" համաժողովի արդյունքներով կայացած՝ ՏԱՍՍ-ին տրված հարցազրույցում, ինտեգրման համագործակցության նոր ուղղության ստեղծման առաջին տարելիցի նախօրեին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:​ 2015 թվականին սկսել է գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի կազմում այսօրվա դրությամբ ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Եվ եթե եվրասիական ինտեգրման գոյացման փուլում 20 տարի առաջ խոսքը, առաջին հերթին, առևտրային համագործակցության մասին էր, ապա օրակարգը աստիճանաբար ընդլայնվում էր: Միության առջև նոր մարտահրավերներ դրեց բուռն տեղեկատվական-տեխնոլոգիական զարգացումը: Համացանցային առևտուրը կանոնակարգելու, իրերի համացանցի ոլորտի օրենսդրության վրա համատեղ աշխատելու, էլեկտրոնային կառավարությունների փոխգործակցության համակարգերը մշակելու, ռիսկային ֆինանսավորման շուկա ստեղծելու և ընդհանուր առմամբ նորարարությունները համատեղ զարգացնելու անհրաժեշտություն է առաջացել: Ուստի այս տարի ԵԱՏՄ կարգավորիչ մարմին հանդիսացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ստեղծվել է գործունեության նոր ուղղություն: Դրա հիմնական խնդիրներից մեկը միասնական թվային տարածության ստեղծումն է, թվային տեխնոլոգիաների զարգացումը: Այն մասին, թե ինչ է արվում այս ոլորտում,  "Եվրասիական շաբաթ" համաժողովի արդյունքներով կայացած՝ ՏԱՍՍ-ին տրված հարցազրույցում, ինտեգրման համագործակցության նոր ուղղության ստեղծման առաջին տարելիցի նախօրեին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը: - Այժմ Ռուսաստանում սուր քննարկվում է անդրսահմանային առևտրի կարգավորման և օտարերկրյա ինտերնետ-վաճառողներից ԱԱՀ գանձման հարցը: Արդյոք արժե՞ ԵվրԱզԷՍ-ի տարածքում ներդնել ԱԱՀ գանձման միասնականացված համակարգ, և ինչպե՞ս դա անել: - Մենք ունենք Միության մասին պայմանագրին կից հավելված, որը կարգավորում է ԱԱՀ գանձումը: Այնտեղ սահմանված են Եվրասիական տնտեսական միության տարածքում վերջինիս մասնակիցների միջև ԱԱՀ գանձման միասնական մոտեցումներ: Իսկ եթե խոսենք օտարերկրյա ինտերնետ-հարթակների մասին, ապա այստեղ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում, թե ինչպես կարգավորի փոխհարաբերությունները նրանց հետ: Եվ Ռուսաստանն այս ուղղությամբ առավելագույնս առաջ է գնացել. 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը ինտերնետ-բովանդակության առևտրով զբաղվող ընկերությունները ԱԱՀ-ով հարկելու մասին (այսպես կոչված Google-ի հարկ), որի համար ստեղծվել են պարզեցված թվային մեխանիզմներ: Այլ երկրներում այս հարցերը դեռևս միայն քննարկվում են: Ինտերնետ-առևտրում դեռևս մյուսներից առաջ է գնացել Բելառուսը: Բայց երբ մենք ավելի խորն ենք դիտարկում ինտերնետ-վաճառողների հարկման հարցը, ապա հասկանում ենք, որ եթե Ռուսաստանը կոշտացնի կանոնների, օտարերկրյա խանութները Եվրասիական միության մյուս երկրների միջոցով երկիր մտնելու հնարավորություն կստանան, որտեղ կարգավորումն ավելի շահավետ կլինի: Դե, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի միջոցով: Ուստի մենք պարտադիր պետք է ներդաշնակեցնենք մոտեցումներն ու բացառենք նման "սողանցքները", որպեսզի կարգավորման անհամապատասխանությունները խնդիրներ չստեղծեն շուկայի մասնակիցների համար, մեր համացանցային վաճառողների համար, որոնք այդ դեպքում օտարերկրյա վաճառողների համեմատությամբ անհավասար պայմաններում կհայտնվեն: - Եվրասիական միության երկրների փոստային ծառայությունները կարո՞ղ են լինել ԱԱՀ գանձման ադմինիստրատորներ: - Կարծում եմ, թվային տարածքում հնարավորություն կա ուղղակիորեն աշխատելու այն պետությունների հետ, որոնց իրավասության մեջ են գտնվում վաճառողները:  Եվրամիությունում այս հարցը լուծված է. այնտեղ գոյություն ունեն հաշվառման համապատասխան մեխանիզմներ և սահմանում կա, թե որն է արտասահմանյան գնումը և արդյոք պետք է վճարվի ԱԱՀ-ն: Ուստի միասնական օրենսդրության ձևավորման ժամանակ պետք է ստեղծել այնպիսի թվային մեխանիզմներ, որոնց դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան ուղղակիորեն հեռակա կարգով գրանցվել հարկային մարմիններում, հաշվետվություն հանձնել և հարկեր վճարել: Ինչը վերաբերում է ֆիզիկական անձանց (ենթադրենք, դուք ապրանք եք պատվիրում Alibaba-ի միջոցով և ստանում այն փոստով), ապա, բնականաբար, փոստը կարող է հանդես գալ որպես անուղղակի ներքին հարկերի գանձման գործակալ: Քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի. նրանք ստիպված չեն լինի գնալ մաքսային, հարկային մարմիններ: Պարզեցման համար կարող ենք այդպիսի միասնական պատուհան ստեղծել փոստի հիման վրա, շատ հետաքրքիր կլիներ: Ի դեպ, այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են Հայաստանում: - Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Նիկիֆորովն ասել է, որ Եվրասիական միությունից ծրագրային ապահովումը կարող է ռուսական սոֆթի գրանցամատյանում հայտնվել միայն այն դեպքում, եթե ռուսականի համար ևս համանման պայմաններ ստեղծվեն Միության երկրներում: Ի՞նչ արտոնությունների կարող է հավակնել ռուսական սոֆթը: - Իրականում մենք չենք խոսում Եվրասիական տնտեսական միության երկրների համար այս կամ այն արտոնությունների մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ ԵԱՏՄ մասին պայմանագրում նշված է, որ պետական գնումներում ազգային ռեժիմ է տրամադրվում տնտեսվարող սուբյեկտներին: Սա նշանակում է, որ այլ երկրների ԾԱ-ն (ծրագրային ապահովումը) պետք է օգտվի բոլոր այն հնարավորություններից, որոնք տրամադրվում են ռուսական սոֆթի համար: Սա՝ առաջինը: Երկրորդ հարցը՝ այո, ըստ մեր պայմանագրի, երկիրը կարող է որոշ ապրանքների կամ ծառայությունների տեսակների համար երկու տարի ժամկետով բացառումներ վերցնել ազգային ռեժիմից: Բայց դրա համար Եվրասիական տնտեսական միությունում ևս գոյություն ունի ընթացակարգ, որը ռուսական կողմը չի պահպանել: Ուստի այստեղ հարց է ծագում Եվրասիական տնտեսական միության երկրների ծրագրային ապահովման համար ռուսական շուկայում առկա ինչ-որ խոչընդոտի մասին: Այլ հարց է, որ գոյություն ունեն ռիսկեր, որոնք կապված են Ռուսաստանի պետական գնումներին մասնակցելու համար Եվրասիական միության երկրների միջոցով  արտասահմանյան սոֆթի ներթափանցման հետ: Բայց այդ ռիսկերը հնարավոր է վերահսկել, դրա համար համատեղ ջանքերով պետք է ներդնել ռեգուլյատոր նորմեր, որոնք թույլ կտային անարգել իրագործել Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի բոլոր ազատությունները: Ես հասկանում եմ, որ ռուսական կառավարությունը որոշ միջոցներ է ձեռնարկում ռուսական սոֆթի զարգացումը խթանելու համար: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասկանանք, որ թվային օրակարգի բոլոր հարցերի լուծումը անհրաժեշտ է իրականացնել համատեղ ջանքերով և ԵԱՏՄ թվային տարածքը ձևավորել կարգավորման նկատմամբ ընդհանուր մոտեցումներով: Այդ դեպքում մենք կկարողանանք զարգացնել Միությունն ու նրա մրցունակությունը երկարաժամկետ հեռանկարում, պահպանելով թվային ինքնիշխանությունը:  Ինչը վերաբերում է արտոնություններին, որքան ես տեղյակ եմ, մյուս երկրներում պետական գնումներին ռուսական սոֆթի մասնակցության որևէ սահմանափակում գոյություն չունի: Իսկ ընդհանուր առմամբ, իմաստ ունի դիտարկել ԵԱՏՄ ծրագրային ապահովման միասնական գրանցամատյանի ստեղծման հնարավորությունը: Կարծում եմ, դա շատ ավելի արդյունավետ կլիներ: - Նիկիֆորովը նաև ասել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Եվրասիական տնտեսական միության ԾԱ-ի անվան տակ արտասահմանյան սոֆթի մուտքը իր գրանցամատյան: Ձեր կարծիքով, նման խնդիր գոյություն ունի՞: - Կարծում եմ, նման խնդիր չկա, քանի որ այս շուկան բավականին թափանցիկ է, և մեր երկրներում բավարար քանակությամբ փորձագետներ կան հասկանալու համար, թե որտեղից է ծագում այդ սոֆթը: Այս կապակցությամբ առաջանում են նաև մտավոր սեփականության հարցեր: Որևէ ապրանքի նկատմամբ մտավոր սեփականության փոխանցումը Եվրասիական միության երկրներ արդեն նշանակում է եվրասիական սոֆթի առկայություն: Մենք, հակառակը, պետք է խթանենք մտավոր իրավունքների փոխանցումը: Մենք խոսում ենք ոչ թե ծրագրային ապահովման օգտագործման իրավունքի, այլ հենց սեփականության իրավունքների մասին: Ուստի ես չեմ կարծում, որ նման ռիսկեր գոյություն ունեն: Այստեղ, ավելի շուտ, թափանցիկ հարաբերություններ կառուցելու հարցն է, և Ռուսաստանը շարժվում է հենց այդ ճանապարհով: - 2017 թվականին Ռուսաստանում կարող է հայտնվել իրերի համացանցի կարգավորում (ինչպես սպառողական, այնպես էլ արդյունաբերական): Ո՞ր առանձնահատկությունները պետք է հաշվի առնել այն ԵվրԱզԷՍ-ում ներդնելու համար: - Մեզ համար իրերի համացանցի կարգավորումը նույնքան կարևոր  է, որքան ցանկացած այլ ոլորտի կարգավորում, որն առնչվում է թվային տնտեսությանը, քանի որ գլոբալ համատեքստում թվային տնտեսության մասնաբաժինը՝ իսկ դրա մեծ մասը կազմում է հենց իրերի համացանցը, անընդհատ աճում է: Ըստ որոշ գնահատականների, արդեն մինչև 2025 թվականը թվային տնտեսության մասնաբաժինը ընդհանուր գլոբալ տնտեսությունում կկազմի մոտ 40%: Փաստորեն տեղեկատվությունը դառնում է աշխարհի ամենաարժեքավոր ռեսուրսը: Ուստի եթե մենք գնում ենք միասնական թվային տարածքի ձևավորման ճանապարհով, մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է նաև օրենսդրություն: Համապատասխանաբար, և իրերի համացանցի կարգավորումը մենք պետք է կատարենք բոլոր հինգ երկրների համար: Իրերի համացանցը պահանջում է համապատասխան ստանդարտների ներդնում, որակյալ անընդհատ կապի ապահովում, բայց առանցքային տարրը այնուամենայնիվ հարթակներն են, որոնք ապահովում են տվյալների հավաքագրումն ու մշակումը: Հենց դրանք են այն հիմնական թվային ակտիվը, որտեղ առաջիկա տարիներին կկուտակվի ավելացված արժեքը: Բայց եթե մենք տարբեր օրենսդրություններ ստեղծենք, ապա չենք կարողանա իրագործել ոլորտների թվային վերափոխմանն առնչվող մեր նպատակները: ԵԱՏՄ-ում ստեղծվում է համատեղ էներգետիկ շուկան, տրանսպորտային, ֆինանսական շուկաները. դրանք բոլորը ոլորտներ են իրերի համացանցի կիրառման համար: Եվ եթե մենք ինչ-որ տեղ առանձին համապատասխան օրենսդրություն ստեղծենք, իսկ հետո խոսենք համակարգված քաղաքականության մասին, ապա, բնականաբար, այս հարցերում առնվազն անհամապատասխանություն կառաջանա: - Ի՞նչ եք կարծում, հարկ կլինի՞ Եվրասիական միության շրջանակներում իրերի համացանցի ոլորտի վերահսկողության հատուկ մարմին ստեղծել: - Կարծում եմ, աշխարհը գնում է դեպի թափանցիկություն: Պետք է թափանցիկ կանոններ սահմանել, որպեսզի մեզ մոտ լրացուցիչ կարգավորող մարմինների կարիք չառաջանա, որոնք լրացուցիչ բյուրոկրատիա և բիզնեսի վարման նորանոր բարդություններ են ծնում: Իսկ թվայինում պետք է լինի smart-կարգավորում՝ ավելի մեղմ, խելամիտ, դինամիկ կարգավորում, որպեսզի մենք ոչ մի դեպքում չարգելակենք մեր երկրներում թվային վերափոխման գործընթացը: - Կտարածվի՞ արդյոք "Յարովայայի փաթեթի" իրագործման փորձը Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքի վրա: - Ի՞նչ է "Յարովայայի փաթեթը": "Յարովայայի փաթեթը" հակաահաբեկչական ուղղվածություն ունի, իսկ Եվրասիական միությունը տնտեսական միություն է: Եվ, բնականաբար, մենք Միության շրջանակներում չենք քննարկում ազգային անվտանգության հարցերը: Յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում իր նորմերը կամ դրանք որոշվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, որտեղ քննարկվում են նաև կիբերանվտանգության հարցեր: Սակայն այդ նախագծի շրջանակներում շատ կարևոր թեմաներ են հնչեցվել տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և օգտագործման մասին: Եվ հիմնական հարցը հենց Ռուսաստանի Դաշնության տարածքում տվյալների պահպանում է: Ահա այս թեմաները՝ տվյալների պահպանման, ստրուկտուրիզացման, նորմատիվ տեղեկատու տեղեկատվության մասին, այն մասին, թե ինչպես, որտեղ է անվտանգ այս ամենի հետ աշխատելը Եվրասիական միությունում, մենք միասին պարտադիր պետք է քննարկենք եվրասիական տարածությունում: Քանի որ եթե մենք չկարգավորենք տվյալների փոխանակումը, պահպանումը և փոխանցումը, ապա չենք հասնի մեր նպատակին թվային վերափոխման գործում: - Կկազմակերպվի՞ արդյոք էլեկտրոնային կառավարության միասնական համակարգ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում: - Մենք նման խնդիր չունենք: Մենք ունենք մեր երկրների էլեկտրոնային կառավարությունների փոխգործակցության անկար համակարգի ստեղծման խնդիր: Մենք ստեղծում ենք ինտեգրված տեղեկատվական համակարգ, տվյալների ձևաչափի նկարագրության միասնական ստանդարտներ, որպեսզի պետական մարմինները անարգել փոխանակեն տվյալները միմյանց միջև և անհրաժեշտության դեպքում տվյալների ընդհանուր բազաներ ստեղծեն: Մտավոր սեփականության մասով, օրինակ, մեր ձեռքբերումն այն է, որ ընդհանուր գրանցամատյան ենք ստեղծելու: Երկրորդ հարցը պետական ծառայությունների մատուցումն է ու պետական մարմինների կողմից տվյալների անարգել փոխանակումը: Այնտեղ, որտեղ ծագում է անդրսահմանային ծառայությունների հարցը, օրինակ՝ միասնական դեղային շուկան, մենք ձգտելու ենք G2B (պետությունը՝ բիզնեսին) ծառայությունների մատուցման ընդհանուր մոտեցումների ստեղծմանը: Որպեսզի բիզնեսի համար մեկ լինի, թե որտեղից է, որ պատուհանից՝ ղազախական, ղրղզական, հայկական, բելառուսական թե ռուսական, այն մտնում տվյալ բիզնես և թույլտվություն ստանում: Պետական մարմինները միմյանց միջև տեղեկատվություն են փոխանակում և թույլտվություն տրամադրում ամբողջ շուկայի համար՝ մեկ պատուհանի միջոցով: Սա է մեր նպատակը: Այս տեսանկյունից, այնտեղ, որտեղ մենք անդրսահմանային վերպետական ծառայություններ ունենք, ձգտելու ենք ռեսուրսների միավորմանը և այսպիսի անկար և միմյանց միջև փոխգործակցող ինտեգրված համակարգի ստեղծմանը: - Դա ե՞րբ կարող է տեղի ունենալ: - Մենք արդեն երեք տարի է, ինչ ստեղծում ենք ինտեգրված համակարգ, և հույս ունենք, որ առաջիկայում արդեն շատ գործընթացներ աշխատանքային շահագործման կհանձնվեն: Հանձնաժողովը դրա համար ունի հատուկ հատկացված բյուջե, ստեղծվել է վարչություն, և աշխատանքը շատ ինտենսիվ է տարվում: - Կա՞ն արդյոք ԵվրԱզԷՍ-ում բնակվող IT ոլորտի մասնագետների փոխանակման և աշխատանքի տեղավորման ծրագրերի զարգացման որևէ պլաններ: - Մենք ունենք աշխատուժի ազատ շուկա, և մեր քաղաքացիները ազատորեն կարող են աշխատանքի տեղավորվել Միության տարբեր երկրներում: Այստեղ, ավելի շուտ, արդիական է հեռակա աշխատատեղերի համակարգի ստեղծման հարցը: Վերջերս կոնֆերանսներից մեկի ընթացքում քննարկվում էին ֆրիլանսերների հարցեր. համաձայն կանխատեսումների, աշխատանքի շուկայի 40%-ը առաջիկա հինգ տարվա ընթացքում կանցնի ֆրիլանսի ոլորտ: Ահա այս հարցն է պետք լուծել: Ընդ որում, մեզ համար ամենակարևորը մեր երկրների փոքր և միջին բիզնեսի համար դեպի ընդհանուր շուկան մուտքի ապահովումն է՝ թվայնացման միջոցով: Փոքր ընկերության համար ամենամեծ հնարավորությունը "թվայինի" միջոցով տարածաշրջանային և գլոբալ շուկաներ դուրս գալն է՝ առանց տնից դուրս գալու: Նրանց պարտադիր պետք է սովորեցնել և ցույց տալ դեպի գլոբալ շուկաներ ելքի քայլերի հաջորդականությունը: - ԵվրԱզԷՍ-ի քաղաքացիների համար IT մասնագետների նախապատրաստման հատուկ ծրագրեր կլինե՞ն: - Մեր աշխատանքային խումբը փոխգործակցում է համալսարանների հետ և բարձրաձայնում թվային տնտեսության ամբիոնի ձևավորման անհրաժեշտության հարցը: Անհրաժեշտ է ջանքերը միավորել, ինստիտուտների միջև ծրագրերի, ուսանողների, տեղեկատվական ոլորտի գիտելիքների փոխանակման ցանցեր ստեղծել, և Եվրասիական միության ամբողջ տարածքում նման էկոմիջավայր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Ավաղ, կրթությունը ևս առայժմ Եվրասիական տնտեսական միության և Հանձնաժողովի իրավասությունը չէ: Սակայն ինստիտուտները ինքնակազմակերպվում են, հասկանալով, որ տարբեր երկրների իրավասությունները տարբեր են, և եթե մենք դրանք միավորենք, ապա սիներգետիկ արդյունք կստանանք: Այն, ինչ մշակվում է, օրինակ, Հայաստանում, չի կուտակվել որևէ այլ երկրներում: Վերջերս համաժողովին մենք լսում էինք Իսրայելի գիտության, տիեզերքի և նորարարությունների նախարարին: Նա ասում էր, որ իրենց համար երկնային մանանա էր, երբ մեկուկես միլիոն մասնագետներ ժամանեցին Խորհրդային Միությունից և Իսրայելի համար ճեղքում ապահովեցին: Այժմ մեր խնդիրն ՝ ապահովել բոլոր մասնագետների համար, որոնց մենք կրթություն ենք տալիս, այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք մնան և աշխատեն Եվրասիական տնտեսական միությունում: - Իսկ ինչպե՞ս կարելի է դա իրականացնել: - Մենք, իհարկե, քննարկում ենք, թե ինչպես դա անել, միասնական թվային տարածքի ստեղծման ռազմավարություն ենք ձևավորում, փորձում հասցնել մեր գաղափարները... Բայց իմ անձնական դիրքորոշումն այստեղ շատ պարզ է. նրանց համար, ովքեր փորձում են աշխատել նորարարությունների հետ, մենք պետք է ապահովենք պարտության պայմաններ: Կպարզաբանեմ. եթե Ամերիկայում դու սթարթափ ես գործարկում, և այն քեզ մոտ չի հաջողվում, քեզ ոչ ոք չի ասում, որ դու ձախորդ ես ու այլևս ոչ մի տեղ չես կարող ֆինանսական միջոցներ ստանալ նոր նախաձեռնության համար: Հակառակը, քեզ ասում են, որ հաջորդ նախագիծը կհաջողվի: Մեր երկրներում այդպես չէ. եթե դու միջոցներ ես վերցնում և հաջողության չես հասնում, ապա դու այլևս չես կարողանա օգտվել հնարավորություններից: Ուստի մենք պետք է այնպիսի համակարգ ստեղծենք, որտեղ ռիսկի դիմելը փորձարկողի և նորարարի համար շատ թանկ չլիներ: Ռիսկը պետք է խրախուսվի: Միայն այդպես մենք կկարողանանք մի էկոմիջավայր ստեղծել, որտեղ կցանկանան աշխատել բարձր որակավորում ունեցող մասնագետներ և գործարարներ: - Կստեղծվի՞ արդյոք Եվրասիական տնտեսական միության միասնական հիմնադրամը՝ ՀՆԶՀ (Համացանցային նախաձեռնությունների զարգացման հիմնադրամ) օրինակով, կամ Ռուսական վենչուրային ընկերության (ՌՎԸ) պես որևէ բան, որը միավորում է համացանցի և նորարարությունների ոլորտի սթարթափեր կատարվող ներդրումները: - Երևի սա իմ սիրած հարցն է: Ես սա սկսել եմ ուսումնասիրել դեռ 2015 թվականին: Մենք մեր հայեցակարգի շրջանակներում քննարկում ենք, որ մեզ նորարարությունների զարգացման համար պետք է միասնական էկոմիջավայր: Բայց այդ էկոմիջավայրը չի կարող կայանալ, եթե մենք չներգրավենք ֆինանսական համակարգ: Ուստի անհրաժեշտ է ստեղծել ռիսկային ֆինանսավորման միասնական շուկա, և եթե մենք կարողանանք այն ստեղծել, ապա, օրինակ, Ռուսաստանի վենչուրային հիմնադրամները Բելառուսում, Ղազախստանում և այլն հաջողակ կամ պոտենցիալ հաջողակ նախագծերը ֆինանսավորելու հնարավորություն կստանան: Եթե մենք ցանկանում ենք համապատասխան պայմաններ ձևավորել նորարարական նախագծերի ներքին միգրացիայի համար, մեզ պետք է ռիսկային ֆինանսավորման միասնական շուկա: Մեր երկրներում թվային շուկայի և ռիսկային ֆինանսավորման շուկայի կարգավորիչները տարբեր են: Իմ կարծիքով, միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը մենք կարող էինք սկսել հենց ռիսկային ֆինանսավորման շուկայից: Դա պայմաններ կստեղծի ընդհանուր կարգավորման նորարարությունների աջակցության համար այնպիսի նոր ֆինանսական ինստիտուտների համար, ինչպես քրաուդֆանդինգային, քրաուդինվեստինգային ընկերությունները, ֆինանսական թվային հարթակները համար, որոնք սպասարկում են տնտեսության նոր հատվածը: Ֆինանսական շուկան գնում է դեպի տեխնոլոգիաները, և հենց այդ ֆինանսական տեխնոլոգիական շուկայում ավելի խելամիտ է միանգամից ստեղծել միասնական կանոններ և պայմաններ: