Նորություններ

21.02.2022 (Обновлено: 02.03.2022 17:46)

ԵՏՀ-ում շարունակվում է տրանսպորտի ոլորտում մասնագիտական ստանդարտները մշակելիս մոտեցումների ներդաշնակեցման աշխատանքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում տեղադրվել է տրանսպորտի ոլորտում մասնագիտական ստանդարտների ցանկը, որը նախապատրաստվել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության կողմից՝ անդամ պետությունների տնտեսության տրանսպորտային հատվածի կադրային ներուժի զարգացման նպատակով։

Ցանկը նպաստելու է մասնագիտական ստանդարտները մշակելիս՝ մոտեցումների ներդաշնակեցմանը (այն պետություններում, որտեղ դրանք դեռ պետք է մշակվեն), ինչպես նաև դրանց ակտուալացման ժամանակ մասնագիտական ստանդարտների բովանդակության մերձեցմանը (այն երկներում, որտեղ դրանք արդեն ընդունվել են)։

Ներկայումս մասնագիտական ստանդարտները գործում են Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։ ԵԱՏՄ մյուս պետություններում մասնագիտական ստանդարտների և որակավորումների շրջանակների մշակումը գտնվում է ձևավորման փուլում։

Համապատասխան տեղեկատվական բազայի ստեղծման մասին որոշումը ընդունվել է անդամ պետությունների տրանսպորտի և կրթության ոլորտում լիազորված մարմինների ներկայացուցիչներին ընդգրկող՝ կադրային ներուժի զարգացման հարցերով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում։