Նորություններ

08.07.2022 (Обновлено: 21.07.2022 09:20)

ԵՏՀ-ում կայացել է նավիգացիոն կապարակնիքում առկա տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը

Նավիգացիոն կապարակնիքում առկա տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների մշակման հարցերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 7-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում՝ ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովի նախագահությամբ: Քննարկումը կայացել է փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքում առկա տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակներում:
Աշխատանքային խումբը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի դրույթների իրագործման շրջանակներում: Խմբի աշխատանքներին մասնակցում են ԵԱՏՄ պետությունների տեղեկատվության պաշտպանության ոլորտի մասնագետները:

Նիստի մասնակիցները քննարկել են նավիգացիոն կապարակնիքներում տեղեկատվության պահպանման կառուցվածքը, տեղեկատվության գաղտնագիր պաշտպանությանը ներկայացվող պահանջը, նավիգացիոն կապարակնիքները դնելու, հետագծելիության և հանելու ալգորիթմերը (սխեմաները) կամ կարգը, նավիգացիոն կապարակնիքներում տեղեկատվության գաղտնագրման սուբյեկտներին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծելիության նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրագործմանն ուղղված նորմատիվ ակտերի մշակման հարցերը:

Աշխատանքային խմբի նիստի արդյունքում որոշում է ընդունվել մշակված մեխանիզմների իրագործման համապատասխան եղանակներ ու ժամկետներ մշակելու նպատակով թվային լուծումներ ենթադրող այս հարցերին ներգրավել Հանձնաժողովի այլ ոլորտային բլոկները, ինչպես նաև Միության երկրների լիազորված պետական մարմինների ներկայացուցիչներին:

Փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքում առկա տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ընփացիկ տարվա օգոստոսի սկզբին: