Թվային օրակարգի շրջանակներում Հանձնաժողովն ավարտել է «Աշխատանք առանց սահմանների» որոնման ունիվերսալ համակարգի վրա տարվող աշխատանքները, շարունակվում է «Արդյունաբերական կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց»,
«Թվային տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում», «Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ծառայությունների ցուցափեղկ» նախագծերի իրականացումը։
Ռազմավարություն 2025-ի շրջանակներում քննարկվում են Միության թվային օրակարգի նոր նախաձեռնությունները՝
եվրասիական արտադրանքի փոխադարձ կապակցված էլեկտրոնային կատալոգների համակարգ, որն ուղղված է բոլոր տեսակի առևտրային, կոոպերացիոն և լոգիստիկ գործընթացներում օգտագործմանը.
«Աշխատանք առանց սահմանների» նախագծի զարգացումը՝ հայցորդների և գործատուների համար նոր ծառայությունների ավելացմամբ։