Նորություններ

20.06.2022 (Обновлено: 04.07.2022 17:30)

Եվրասիական ինտեգրման գործընթացներում երիտասարդների լայնորեն ընդգրկման հարցերը քննարկել են ՊՄՏՀ-2022-ին

Երիտասարդական միջավայրում Եվրասիական տնտեսական ինտեգրման մասսայականացումը, Միությունում առանցքային որոշումների քննարկմանը երիտասարդության մասնակցության մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև ակադեմիական շարժունության Եվրասիական համակարգի ստեղծումը դարձել են «Երիտասարդության ներգրավումը ԵԱՏՄ գործունեության գործընթացներում» պանելային քննարկման թեմաները, որը տեղի է ունեցել հունիսի 18-ին ՊՄՏՀ-2022-ի «երիտասարդության օրվա» միջազգային երիտասարդական տնտեսական համաժողովի ծրագրի շրջանակներում։ Քննարկման կազմակերպիչն Է ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ (Հ)-ն։

Որպես միջոցառման մոդերատոր հանդես է եկել Հանձնաժողովի Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տնօրեն, ԵՏՀ-ի Երիտասարդական խորհրդի նախագահ Դանիյար Տուրուսբեկովը։ Նա նշել է, որ ԵՄՏՀ շրջանակներում քննարկումը դարձել է եվրասիական ինտեգրման գործընթացներում երիտասարդության ներգրավման հարցերի քննարկման շարունակությունը, որը տեղի է ունեցել 2022 թ.մայիսի 26-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական I-ին համաժողովի հարթակում: Դանիյար Տուրուսբեկովի խոսքով՝ Եվրասիական ինտեգրման համատեքստում երիտասարդական օրակարգը հատկապես արդիական է հնչում, չէ որ հենց երիտասարդ սերնդից է մեծապես կախված ԵԱՏՄ-ի ապագան ու հաջողությունը, և այն, թե ինչպես են այսօր Միության անդամ պետությունները երիտասարդների հետ աշխատանքներ կառուցում, ուղղակիորեն ազդում է ինտեգրացիոն գործընթացի ընթացքի վրա և ձևավորում միավորման ապագա կերպարը:

Ռոսմոլոդյոժի ղեկավարի տեղակալ Անդրեյ Պլատոնովը պատմել է երիտասարդների հետ աշխատանքի ձևաչափերի մասին, որոնք կիրառվում են Ռուսաստանում. Համառուսաստանյան ֆորումային արշավի միջոցառումներ, այդ թվում՝ «Եվրասիա Global» միջազգային երիտասարդական համաժողով, Երիտասարդական ձեռներեցության աջակցության համառուսաստանյան ծրագիր, ստեղծարար արդյունաբերություններին, կամավորության աջակցությանն ուղղված ծրագրեր։ «Միությունում մենք կարող ենք ցանկացած գործընկեր գտնել երիտասարդական նախագծերի համար», – հայտարարել է նա։ Անդրեյ Պլատոնովի խոսքով՝ ԵԱՏՄ-ում պրոֆիլային մարմիններն ակտիվորեն օգտագործում են իրենց երկրներում Երիտասարդության հետ աշխատանքի դաշնային գործակալության լավագույն պրակտիկաները:

Ղրղզստանի Հանրապետության նախագահի՝ ԵԱՏՄ երիտասարդական համաժողովի ստեղծման նախաձեռնության իրականացման հեռանկարների և Երիտասարդական համաժողովի ամենամյա անցկացման, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետությունում երիտասարդության հետ աշխատանքի մասին պատմել է Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության փոխնախարար Սոյուզբեկ Նադիրբեկովը։ «Եվրասիական ինտեգրմանն աջակցելու գործում առանցքային դեր է խաղալու երիտասարդությունը՝ որպես առավել շարժունակ և ակտիվ սոցիալական ուժ» - ընդգծել է Սոյուզբեկ Նադիրբեկովը։

Երիտասարդների ակտիվ ներգրավմանը եվրասիական ինտեգրման հարցերի վերաբերյալ որոշումների քննարկման գործընթացին, որոնք անմիջական ազդեցություն են ունենում երիտասարդների վրա, կոչ է արել Յուլիա Նեստերչուկը՝ Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը: «Եվրասիական ինտեգրման գործընթացները շատ դինամիկ են։ Մեզ համար շատ կարևոր են նոր գաղափարները, երիտասարդության ոչ ստանդարտ մոտեցումները։ Այս համատեքստում արդիական ենք համարում երիտասարդական միավորումների, այդ թվում՝ ԵՏՀ Երիտասարդական խորհրդի մասնակցությունը». Նրա խոսքով՝ կարելի է դիտարկել Ռազմավարության 2025-ի նոր, սոցիալ-հումանիտար ուղղությունների իրականացման հարցերի քննարկման հնարավորությունը, որոնք անմիջական ազդեցություն են ունենում երիտասարդների վրա (կրթություն, գիտություն, զբոսաշրջություն և այլն)՝ ԵՏՀ երիտասարդական խորհրդի հարթակում: Իր հերթին, Դանիյար Տուրուսբեկովն ընդգծել է, որ ԵՏՀ Երիտասարդական խորհուրդը հանդիսանում է Հանձնաժողովի ծառայողների միավորում, և միտք է հայտնել, որ երիտասարդներին նորմատիվ ակտերի նախագծերի քննարկմանը և համաձայնեցմանը ակտիվ ներգրավելու համար անհրաժեշտ է առանձին հարթակ Միության բոլոր երկրների երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման հարթակը կարող էր ստեղծվել անդամ պետությունների համապատասխան աջակցությամբ։

Եվրասիական ինտեգրացիայի հումանիտար չափման անհրաժեշտության մասին խոսել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում անդրսահմանային ակադեմիական շարժունակությունը սրընթաց նվազում է, և անհրաժեշտ է արմատական բեկում այդ ուղղությամբ: Նման խնդրի լուծման համար Եվգենի Վինոկուրովն առաջարկել է անցնել ակադեմիական շարժունության եվրասիական ծրագրի ձևավորմանը՝ նրան տալով ղազախ ազգագրագետ և ճանապարհորդ Շոկան Վալիխանովի (1835-1865) անունը:

Այն թեզը, որ ԵԱՏՄ-ում միջբուհական շարժունության առկա ծրագրերը լայն հետաքրքրություն չեն գտնում ուսանողների մոտ, հաստատել է Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ (Հ) երիտասարդական քաղաքականության, սոցիալական աշխատանքի և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը՝ անդամ պետություններին առաջարկելով Միության երկրների բուհերի և ուսանողական համայնքների հետ համատեղ մտածել երիտասարդության համար հետաքրքիր նոր ձևաչափերի շուրջ: Բացի այդ, Ստանիսլավ Սուրովցևը մանրամասն ներկայացրեց Հանձնաժողովի և ՄՄՀՊԻ-ի միջև 2022 - 2023 թթ. համագործակցության ծրագրի նպատակներն ու միջոցառումները, մասնավորապես, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մագիստրոսական ծրագիր «Իրավագիտություն» և «Տնտեսագիտություն» ուղղություններով՝ անդամ պետությունների առաջատար բուհերի հետ համատեղ: Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքն այս ուղղությամբ կնպաստի սովորողների և երիտասարդ գիտնականների լայն ներգրավմանը ԵԱՏՄ գործունեության մեջ, ինչպես նաև առաջ մղի երիտասարդության շրջանում ինտեգրման գաղափարներն ու արժեքները:

Քննարկման ևս մեկ թեմա են դարձել միջազգային երիտասարդական հաղորդակցության և երիտասարդության դերի հարցերը ԵԱՏՄ-ի և նրա արտաքին գործընկերների հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին խոսել է Ռուսաստանի ԱԳՆ երիտասարդ դիվանագետների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Արեգ Աղասարյանը՝ ընդգծելով երիտասարդ դիվանագետների դերը աշխարհում Միության դրական կերպարի արտացոլման և արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքում ազգային ու վերազգային շահերի պաշտպանության գործում։