Նորություններ

26.08.2022 (Обновлено: 01.09.2022 15:22)

Ավարտվել են աշխատանքները Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին համաձայնագրի շուրջ

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները հայտարարել են եվրասիական տարածքում նմանը չունեցող միջազգային ֆինանսական կազմակերպության՝ Եվրասիական վերաապահովագրության ընկերության (ԵՎԸ) ստեղծման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու մասին։

ԵՎԸ-ի նպատակն է փոխադարձ և արտաքին առևտրի, ինչպես նաև համատեղ համագործակցության նախագծերի իրականացման խթանումը ԵԱՏՄ ամբողջ տարածքում ապահովագրական կարողությունների և մասնագիտական ռիսկերի կառավարման ավելացման հաշվին: Ընկերությունը կլրացնի ազգային ապահովագրական գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակով՝ Միության երկրներում և երրորդ երկրներում վերաապահովագրելով արտահանման վարկերը և ներդրումները ձեռնարկատիրական և քաղաքական ռիսկերից:

ԵՎԸ կանոնադրական կապիտալը կձևավորվի անդամ պետությունների վճարների հաշվին և կկազմի 15 մլրդ ռուսական ռուբլի։ ԵՎԸ-ի կողմից ստեղծվող պոտենցիալ ապահովագրական հզորությունը (առանց հնարավոր ընդլայնումը հաշվի առնելու) կազմում է մինչև 2 մլրդ ԱՄՆ դոլար։

Փորձագիտական գնահատման համաձայն՝ Եվրասիական վերաապահովագրական ընկերության լրացուցիչ ապահովագրական հզորության ի հայտ գալը կարող է ավելացնել ԵԱՏՄ ներսում փոխադարձ առևտրի ծավալը ավելի քան 6 մլրդ դոլլարով:

Նախատեսվում է, որ ԵՎԸ-ի աշխատանքը կմեկնարկի 2023 թվականին, և այն բաց կլինի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող այլ պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների անդամակցության համար։