Вход
ԵԱՏՄ-ում զրոյացնելու են տուրքերը էլեկտրամոբիլների համար

ԵԱՏՄ-ում զրոյացնելու են տուրքերը էլեկտրամոբիլների համար

16.03.2020

ԵՏՀ-ի Խորհուրդը որոշում է կայացրել զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին տեսակների համար (ԵԱՏՄ-ի ԱՏԳ ԱԱ դիրք 8703 80 000 2)։

«Այդ միջոցն առաջարկվում է սահմանել, հաշվի առնելով ազգային արժույթների փոխարժեքների տատանումը և ներքին արտադրության բացակայությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքի ձևավորումը խթանելու համար», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Զրոյական դրույքաչափը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և կիրառվելու է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրամոբիլների ԵԱՏՄ ներմուծման ժամանակ։ Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։

Ավելի վաղ, էլեկտրաբոբիլների համար մաքսատուրքերը ԵԱՏՄ-ում արդեն զրոյացրել էին։ Այդպիսի միջոց գործել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ (Հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի N 53 որոշման հիման վրա)։ Սակայն դրա՝ մեկ տարուց պակաս տեված գործողությունը թույլ չի տվել հասնել պլանավորված արդյունքների։ Բացի դրանից, այդ ռեժիմը չեր տարածվում ֆիզիկական անձանց վրա։ Նրանք վճարում էին մաքսային արժեքի 48-54%-ի չափով տուրք, ինչը փաստորեն արգելապատնեշ է հանդիսացել էլեկտրամոբիլներ գնելու համար։

Ընդ որում, էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունն առկա է Միության բոլոր երկրներում։ ԵՏՀ-ի Վիճակագրության վարչության տվյալներով, 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին դրանց ներմուծումը ԵԱՏՄ-ի երկրներ կազմել է 14,86 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր գումարի 292 էլեկտրամոբիլ (ԵԱՏՄ-ի ԱՏԳ ԱԱ դիրք 8703 80 000 2)։ Հայաստանի ներմուծման մասնաբաժինը կազմել է 0,7%, Բելառուսինը՝ 30,8%, Ղազախստանինը՝ 7,2%, Ռուսաստանինը՝ 61,3%։ Էլեկտրամոբիլները հիմնականում ներկրվում են ԱՄՆ-ից, Չինաստանից, Ավստրիայից, Գերմանիայից։

Սեփական սերիական արտադրության էլեկտրամոբիլներ ԵԱՏՄ-ում չկան։ Սակայն արդյունաբերական ներուժն առկա է գործնականապես բոլոր երկրներում։ Բելառուսում դրանք են՝ ՀՁ ՓԲԸ «ՅՈՒՆԻՍՈՆ»-ը և ՀՓԲԸ «ԲԵԼՋԻ»-ն։ Հաշվի առնելով մաքսասակագնային կարգավորման առաջարկվող միջոցը, 2022 թվականի վերջին Բելառուսի Հանրապետությունում արտադրվող էլեկտրամոբիլների ծավալը նախատեսվում է ավելացնել մինչև 30 հազար տարեկան։ Բելառուսում նաև հաստատվել է էլեկտրամոբիլների լիցքավորման համար պետական լիցքավորման ցանցի ստեղծման ծրագիրը։ 2019 թվականի ընթացքում «Բելոռուսնեվթ «ԱՄ» ՀՈՒՁ լիցքավորման կայանների քանակն ավելացել է մինչև 125 միավոր։ Մինչև 2021 թվականը պլանավորվում է դրանց թիվն ավելացնել մինչև 500 կայան։ Պլանավորվել է սուպերարագ էլեկտրալիցքավորման համալիրների շինարարություն, որոնք թույլ կտան 10-ից 20 րոպեով կրճատել էլեկտրամոբիլների լիցքավորման ժամանակը։

Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների եզակի արտադրություն իրականացվում է նաև Ղազախստանի Հանրապետությունում. Գործարկման է նախապատրաստվում ներկայումս Ռուսաստանի Դաշնության «ՆԱՄԻ» ավտոպոլիգոնում սերտիֆիկացման փորձարկումներն անցնող JAC iEV7s առաջին էլեկտրամոբիլի սերիական արտադրությունը։ Տրանսպորտային միջոցի տեսակը հավանության արժանանալուց հետո սպասվում է արտադրման առաջին տարում թողարկել մինչև 200 միավոր էլեկտրամոբիլ։


Ղրղզստանի Հանրապետությունում ընթանում է «Ղրղզստան՝ կանաչ տնտեսության երկիր» կանաչ տնտեսության հայեցակարգի իրականացման աշխատանքը։ Բանակցություններ են իրականացվում միջազգային կազմակերպությունների հետ Բիշքեկում, ինչպես նաև հիմնական մայրուղային ճանապարհների երկայնքով լիցքավորման ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ։


Ռուսաստանի Դաշնությունում «Ռոսսետի» ԲԲԸ-ը պլանավորել է 2020 թվականին իրականացնել «30/30» ծրագիրը, որը նախատեսում է «Քաղաքի էներգիա», «Մայրուղիների էներգիա» և «Քաղաքային տրանսպորտի էներգիա» նախագծերի գործարկում։ Պլանավորվում է ստեղծել 30 խոշոր քաղաք և 30 հիմնական ավտոտրանսպորտային մայրուղի ընդգրկող ավելի քան 440 արագ և 330 դանդաղ լիցքավորման կայաններից բաղկացած ցանցեր, «կանաչ տնտեսության» փորձնական նախագծի իրագործումը, ինչպես նաև տեղեկատվական պլատֆորմ էլեկտրամոբիլների և լիցքավորման կայանների սեփականատերերի համար։


Այսպիսով, հաշվի առնելով ԵԱՏՄ-ի կողմից ընդունված և իրականացվող միջոցները և միջոցառումները, էլեկտրամոբիլների համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի իջեցումը նպաստելու է «հնգյակի» երկրներում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորմանը, դրանց արտադրության և լիցքավորման ենթակառուցվածքի զարգացմանը։​