ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ ուղղություններ է ընդգրկում մտավոր սեփականության ոլորտը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի XXIII-րդ բաժնին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունը մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
1) գիտական և նորարարական զարգացմանն աջակցություն
2) մտավոր սեփականության օբյեկտների առևտրայնացման և օգտագործման մեխանիզմների կատարելագործում,
3) անդամ պետությունների՝ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմանների ստեղծում,
4) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման վայրի տեղանունների գրանցման համակարգի ներդրում,
5) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովում, այդ թվում՝ ինտերնետ ցանցում,
6) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովում, այդ թվում՝ անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստր վարելու միջոցով,
7) կեղծված արտադրանքի շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համակարգված միջոցների իրականացում։
2. Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության ոլորտում նախատեսվ՞ել են ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ։
Այո, նախատեսվել են։
Մի անդամ պետության անձանց մյուս անդամ պետության տարածքում տրամադրվում է ազգային ռեժիմ նրանում, ինչը վերաբերում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական ռեժիմին։ Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսված լինել ազգային ռեժիմից բացառումներ դատական և վարչական ընթացակարգերի նկատմամբ, ներառյալ նամակագրության հասցեի նշումը և ներկայացուցչի նշանակումը։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն իրենց օրենսդրություններում կարող են նախատեսել նորմեր, որոնք ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան դա նախատեսվել է անդամ պետությունների նկատմամբ կիրառելի միջազգային իրավական ակտերում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերում և ակտերում։
3. Ինչպիս՞ի միջոցներ է ձեռնարկում Հանձնաժողովը մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության նորմատիվային իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ։
Մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության նորմատիվային իրավական բազայի կատարելագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտական հիմունքներով իրականացնում է տվյալ ոլորտում միջազգային իրավունքի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրության փոփոխությունների մոնիթորինգ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նաև ջանքեր է գործադրում մտավոր սեփականության շրջանառությանը վերաբերող հնարավոր բացասական միտումների համարժեք, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ դրանց հաղթահարման միջոցների մշակման նպատակով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտապես փոխգործակցում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ, ինչպես նաև միջազգային համագործակցություն է իրականացնում մտավոր սեփականության ոլորտում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, երրորդ երկրների ներկայացուցիչների հետ՝ փորձի և բաց տեղեկատվության փոխանակման նպատակով՝ օրինաստեղծ գործունեության մեջ կիրառելու համար։
Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաջողությամբ համագործակցում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Եվրոպական միության մտավոր սեփականության հարցերով գերատեսչության (EUIPO), Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ), ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ։ Դրանց թվում են Ռուսաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը, Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Դեսպանությունը, Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեսպանությունը, Արտաքին առևտրի զարգացման հարցերով ճապոնական կազմակերպության ներկայացուցչությունը (JETRO) և այլոք։
2014 թվականից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին շնորհվել է ՄՍՀԿ-ին առընթեր մշտական դիտորդի կարգավիճակ։ Ներկայումս նախապատրաստվում է Եվրասիական արտոնագրային կազմակերպության հետ Փոխըմբռնմամ մասին Հուշագրի ստորագրումը։
Միջազգային կապերի ոլորտում ստացած փորձը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օգտագործում է մտավոր սեփականության ոլորտում միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման շրջանակներում։
4. Արդյո՞ք օրինականացվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում «զուգահեռ ներմուծումը»։
Եվրասիական տնտեսական միության տարածքում ամրագրվել է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքը։ Դա սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29 պայմանագրում։
Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքների տեղաշարժի ազատությունը ենթադրում է, որ անդամ պետությունների տարածքներում պետք է գործի իրավունքի սպառման միասնական սկզբունք։
Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի փոփոխության նպատակահարմարության հարցը և «զուգահեռ ներմուծման» օրինականացման հնարավորությունը քննարկվում են բավականին վաղուց։
2014 թվականի հունիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից ստեղծվել է Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի հետագա կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով Աշխատանքային խումբ, որը գլխավորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ, Նախարար Տիմուր Մուրատովիչ Սուլեյմենովը։
Խմբի կազմում ընդգրկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին և բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների լայն շրջանակ։
Իրավիճակի զարգացման տարբեր սցենարների քննարկման արդյունքում Աշխատանքային խմբի կողմից կատարված եզրակացությունների հիման վրա, 2016 թվականի ապրիլի 13-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից ընդունվել է կարգադրություն Արձանագրության նախագծի նախապատրաստման վերաբերյալ։ Վերջինս լրացնում է Պայմանագիրն այնպիսի նորմերով, որոնք Եվրասիական միջկառավարական խորհրդին տրամադրում են ապրանքների առանձին տեսակների նկատմամբ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի կիրառումից բացառումներ սահմանելու լիազորություններ։
Այդպիսի փաստաթղթի ընդունման դեպքում, ապրանքների առանձին տեսակների համար կթույլատրվի «զուգահեռ ներմուծումը»։
Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստում է Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրում փոփոխությունների կատարելու մասին Արձանագրության նախագիծը։
5. Ինչպե՞ս պաշտպանել ապրանքային նշանը Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում, որպեսզի կանխել կոնտրաֆակտ ապրանքների ներմուծումը։
Կոնտրաֆակտ ապրանքների ներմուծումը կանելու համար նպատակահարմար է գրանցել ապրանքային նշանը մտավոր սեփականության ազգային մաքսային ռեեստրներում։
Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հետ կապված ընթացակարգերի պարզեցման նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է նորմատիվային իրավական բազայի ձևավորում՝ մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի գործունեության ապահովման նպատակով։ Ներկայումս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տվյալ հարցը կարգավորող միջազգային պայմանագրի նախագիծն անցնում է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։
6. Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրում մաքսային հսկողության բացակայությունը, մտավոր սեփականության իրավունքի խախտումները գնալով ավելի հաճախ կրում են անդրսահմանային բնույթ։ Ի՞նչ է արվում դրան հակազդելու համար։
2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների կողմից ստորագրվել է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին Պայմանագիր, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից իրականացվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխման, հայտնաբերման, կանխարգելման և քննության գործողությունների համակարգմանը։
Այդ Պայմանագրի զարգացման նպատակով, նախապատրաստվում է Կանոնակարգ, որը սահմանելու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական փոխգործակցության և անդրսահմանային բնույթ կրող խախտումների կանխարգելման համար անհրաժեշտ հարցումների կատարման կանոնները։
7. Ինչպե՞ս են միասնականացվում մոտեցումները Եվրասիական տնտեսական միությունում հեղինականային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման նկատմամբ։
Հեղինականային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման միասնականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել է Կոլեկտիվ հիմունքներով հեղինականային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրի նախագիծ։
Համաձայնագրի նախագծով նախատեսվում է կոլեկտիվ կառավարման նկատմամբ միասնական կարգավորում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից (ԻԿԿԿ) հավաքագրված վարձատրությունից պահումների սահմանային չափի և իրավական ռեժիմի սահմանման, ԻԿԿԿ-ի հաշվետու լինելու և հանրային հաշվետվության, վարձատրության հավաքագրման, բաշխման և իրավատերերին վճարման մեխանիզմի պարտադիր աուդիտի մասով։
Համաձայնագրի նախագծով նաև նախատեսվում է ազգային օրենսդրությունում պատասխանատվություն սահմանել հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների՝ օգտատերերի կամ ԻԿԿԿ-ի կողմից օգտագործման դիմաց վարձատրությունը չվճարելու, ինչպես նաև առանց իրավատիրոջ համաձայնության դրանց օգտագործման, այլ պահանջների և պարտավորությունների խախտման համար։
8. Ինչո՞վ է տարբերվում ապրանքային նշանը Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանից։
Ապրանքային նշանին տրամադրվում է իրավական պահպանություն առանձին վերցրած պետության տարածքում՝ ազգային արտոնագրային կազմակերպությունում պետական գրանցման հիման վրա։
Օրինակ՝ ապրանքային նշանին կրող է տրամադրվել իրավական պահպանություն Ռուսաստանի Դաշնության տարածքում Մտավոր սեփականության հարցերով դաշնային ծառայությունում (Ռոսպատենտ) պետական գրանցման միջոցով։
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանին իրավական պահպանություն է տրամադրվում միաժամանակ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների տարածքում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ցանկացած ազգային արտոնագրային գրատեսչությանը մեկ դիմում ներկայացնելու միջոցով։
9. Ի՞նչ իրավունքների է տիրապետում Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի իրավատերը։
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի իրավատերն ունի Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օգտագործման բացառիկ իրավունք, այդ բացառիկ իրավունքը տնօրինելու բացառիկ իրավունք, ինչպես նաև իրավունք ունի արգելելու այլ անձանց կողմից այդ ապրանքանշանի կամ նրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը միատեսակ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ։
10. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, մտավոր գործունեության ո՞ր արդյունքները կարող են գրանցվել որպես գյուտեր։
Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որպես գյուտ պահպանվում են ցանկացած ոլորտում տեխնիկական լուծումները, որոնք վերաբերում են արտադրանքին (սարքվածքին, նյութին), եղանակին (նյութական օբյեկտի նկատմամբ գործողությունների իրականացման գործընթացին), ինչպես նաև հայտնի արտադրանքների կամ եղանակների՝ նոր նշանակությամբ, կամ նոր արտադրանքի որոշակի նշանակությամբ կիրառմանը։
11. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, որքա՞ն է արտոնագրային իրավունքի օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը։
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի համաձայն, գյուտերի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կազմում է առնվազն 20 տարի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների համար ՝ առնվազն 5 տարի։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, գյուտերի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կազմում է 20 տարի։
Օգտակար մոդելների նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում կազմում է 10 տարի, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ 5 տարի։
Արդյունաբերական նմուշների նկատմամբ բացառիկ իրավունքի գործունեության ժամկետը Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում կազմում է 15 տարի, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ 10 տարի, Ռուսաստանի Դաշնությունում ՝ 5 տարի։
12. Եվրասիական տնտեսական միությունում գոյություն ուն՞ի Մտավոր սեփականության ռազմավարություն։ Եթե այո, ապա ի՞նչ դրույթներ է պարունակում։
Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ ռազմավարական պլանավորման ոլորտի փորձագետների ներգրավմամբ մշակում է Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության պահպանության, պաշտպանության և օգտագործման Ռազմավարության նախագիծ։
Ռազմավարության նախագիծը պարունակում է դրույթներ, որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության ինտեգրված համակարգի ձևավորմանը՝ գիտական, գյուտարարական, նորարարական և ստեղծագործական գործունեության ակտիվացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացման նպատակով։
Մոտ ժամանակներս նշված նախագիծը կներկայացվի հասարակությանը՝ շահագրգիռ անձանցից համապատասխան առաջարկություններ ստանալու նպատակով։
13. Ինչպիս՞ի արդյունքներ են ակնկալվում Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության Ռազմավարության կատարման ընթացքում։
Ենթադրվում է, որ Ռազմավարության իրագործման արդյունքների հիմնականը լինելու է հաջողությամբ զարգացող մտավոր սեփականության եվրասիական շուկայի ձևավորումը, որը կապահովի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների նորարարական բաղադրիչի արդյունավետ զարգացումը, ինչպես նաև նրանց մրցունակության պատշաճ մակարդակը։