Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Ինտերակտիվ քարտեզ
Նորություններ
Նորություններ
Ելույթներ
Ինֆոգրաֆիկա
Տեսադարան
Տեսադարան
Ֆոտոսրահ
հատուկ նախագծեր
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
Ելույթներ
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
29 Mar 2023
ԵՏՀ-ն ընդլայնում է համագործակցությունը ԱՓՎՄԽ-ի քարտուղարության հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) քարտուղարության համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԱՓՎՄԽ-ի գլխավոր քարտուղար Կայրաթ Սարիբայը։ Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 28-ին Մոսկվայում՝ Հանձնաժողովի գլխավոր գրասենյակում։ «Հաշվի առնելով ԵԱՏՄ-ի և ԱՓՎՄԽ-ի անդամ պետությունների լայն աշխարհագրությունը՝ մեր համագործակցությունն ընդգրկում է Եվրասիայի մեծ մասը, ինչը զգալի մրցակցային առավելություն է և կարևոր նախադրյալ տնտեսության տարբեր ոլորտներում արդյունավետ նախագծերի իրականացման համար», — ընդգծել է ԵՏՀ նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ ԱՓՎՄԽ գլխավոր քարտուղարը Միխայիլ Մյասնիկովիչին տեղեկացրել է կազմակերպությունը Ասիայում համագործակցության լիաձևաչափ միջազգային կազմակերպության վերածելու գործընթացի մասին։ Այս մասին որոշումն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԱՓՎՄԽ Գագաթաժողովի ժամանակ կազմակերպության պետությունների և անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից, և ստորագրվել է համապատասխան հայտարարություն։ Նա նաև կառուցողական փոխգործակցությունը պահպանելու ցանկություն է հայտնել, որն սկսվել է 2022 թվականին։ Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵՏՀ և ԱՓՎՄԽ միջև փոխգործակցության հուշագրի շրջանակներում համագործակցության ընդլայնման ծրագրերը: Համատեղ աշխատանքի հեռանկարային ուղղությունների թվում նշվել է փորձի փոխանակումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվայնացումը և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը, տրանսպորտը և լոգիստիկան, տնտեսությունը և ֆինանսները, պարենային անվտանգությունը: Շեշտը դրվել է նաև տարածաշրջանում տնտեսական կապվածության և արտաքին մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացմանը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը Կայրաթ Սարիբային հրավիրել է 2023 թվականի մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին։
29 Mar 2023
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանք արտադրողների գների ինդեքսը 2023 թվականի փետրվարին կազմել է 100,9%
Արդյունաբերական արտադրանք արտադրողի գների ինդեքսը Եվրասիական տնտեսական միությունում 2023 թվականի փետրվարին 2023 թվականի հունվարի համեմատ կազմել է 100,9%, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ գները չեն փոխվել։ Դեկտեմբերի համեմատ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում արտադրողների գները նվազել են 4.5%-ով։ Ընդ որում, արտադրողների գները մշակող արդյունաբերությունում աճել են 0,2%-ով, «էլեկտրամատակարարում, գազի, գոլորշու մատակարարում և օդային օդորակում» գործունեության տեսակով՝ 7,3%-ով, «ջրամատակարարում, կոյուղու համակարգ, թափոնների հավաքման և բաշխման հսկողություն» գործունեության տեսակով՝ 3,4%-ով։ Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Արդյունաբերական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։
29 Mar 2023
ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գների ինդեքսը 2023 թվականի փետրվարին կազմել է 100,1%
Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գները 2023 թվականի փետրվարին 2023 թվականի հունվարի համեմատ աճել են 0,1%-ով, իսկ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 0,2%-ով։ Դեկտեմբերի համեմատ գների աճ է գրանցվել Ղրղզստանում (4%-ով), Հայաստանում և Ռուսաստանում (յուրաքանչյուր պետությունում՝ 0,3%-ով)։ Միաժամանակ գների նվազում է գրանցվել Բելառուսում (0,6%-ով) և Ղազախստանում (0,2%-ով)։ Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։
29 Mar 2023
ԵՏՀ հարթակում կքննարկվեն միկրոէլեկտրոնային և քիմիական արդյունաբերության զարգացման հարցեր՝ հաշվի առնելով ԵԱՏՄ շինարարական հատվածի կարիքները
Այս նախաձեռնությունն առաջ է քաշել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը շինարարության և կոմունալ տնտեսության հարցերին նվիրված MosBuild 28-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում գործարարների հետ հանդիպման ժամանակ: Միջոցառման ընթացքում արդյունաբերական բլոկի պատվիրակությունը ծանոթացել է ազգային արտադրողների կարողություններին կոմունալ տնտեսության կառավարման խելացի համակարգերի, հարդարման և շինանյութերի ոլորտում, քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կոոպերացիոն համագործակցության զարգացման հարցեր: Կոոպերացիայի առավել հեռանկարային վեկտորների թվում նշվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, մալուխահաղորդիչային արտադրությունը, էներգետիկ մեքենաշինությունը և քիմիական արտադրությունը: ԵԱՏՄ երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածությունների շրջանակում Նիկոլայ Ռոգոժնիկն առաջարկել է ձևավորել բիզնեսի համար արդիական հարցերի ցանկ և քննարկել դրանք ԵՏՀ հարթակում պրոֆիլային փորձագիտական խմբերի շրջանակներում՝ Միության լիազոր մարմինների և բիզնեսի ներգրավմամբ։ Բացի այդ, ԵՏՀ պատվիրակությունը Թուրքիայի, Մալայզիայի և Չինաստանի արտադրող ընկերությունների կառավարիչների հետ խորհրդակցություններ է անցկացրել միջազգային կոոպերացիոն համագործակցության զարգացման և ԵԱՏՄ արդյունաբերական հատվածում ներդրումների ներգրավման թեմայով։
29 Mar 2023
Որոշվել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման նոր մոտեցումներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման նոր մոտեցումները։ Նորամուծությունները նախատեսում են խոչընդոտների դիտարկման օպտիմալացված ժամկետներ և կատարելագործման մեխանիզմ, արգելքները և սահմանափակումները վերացված ճանաչելու լրամշակված կարգեր, Միության ներքին շուկայում արգելքների նշանների առկայության հետ կապված իրավիճակների կարգավորմանն ուղղված հաշտարարության ընթացակարգ: «Հանձնաժողովը վերլուծել է ԵԱՏՄ ներքին շուկայում Խոչընդոտների որակավորման մեթոդաբանության գործող խմբագրության կիրառման պրակտիկան և վերլուծության հիման վրա ընդունել դրա նոր խմբագրությունը», — նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։ — Ընդհանուր առմամբ, փաստաթղթով նախատեսված մեխանիզմները էապես կրճատում են խոչընդոտների որակավորման ընթացակարգերը»։
29 Mar 2023
Կայացել են Եվրասիական տնտեսական միության Դեղագրքային կոմիտեի երրորդ գումարման ղեկավար կազմի ընտրությունները
Մարտի 23-24-ին Եվրասիական տնտեսական միության Դեղագրքային կոմիտեի առերես նիստում տեղի են ունեցել Դեղագրքային կոմիտեի երրորդ գումարման ղեկավար կազմի ընտրությունները։ Հերթական եռամյա ժամկետով ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի նախագահ է ընտրվել պրոֆեսոր, դեղագործական գիտությունների դոկտոր, Ղազախստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ Արդակ Տուլեգենովան։ Նրա տեղակալներ են դարձել դեղագործական գիտությունների դոկտոր Ելենա Կովալյովան (Ռուսաստանի Դաշնություն) և Սերգեյ Մարչենկոն (Բելառուսի Հանրապետություն)։ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևան հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ Դեղագրքի 1-ին հատորի առաջին և երկրորդ մասերի ընդունման և ԵԱՏՄ Դեղագրքի 1-ին հատորի երրորդ և չորրորդ մասերի պատրաստման աշխատանքները շարունակելու մասին, որոնք ներառում են ներդաշնակեցված ընդհանուր դեղագրքային հոդվածները (մենագրությունները): ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի նախագահը հաշվետվություն է ներկայացրել 2020-ից 2023 թվականների ընթացքում ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի կողմից կատարված աշխատանքների մասին, որում նշվում է, որ այս ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարվել 168 ընդհանուր դեղագրքային հոդվածների (մենագրությունների) նախապատրաստման ուղղությամբ, որոնք առաջիկայում կներառվեն ԵԱՏՄ Դեղագրքում։ Այս գործունեությունն ապահովում է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեղագրքերի հետագա ներդաշնակեցումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության հետ դեղագրքային նորմավորման հարցերով փոխգործակցությունը: Արդակ Տուլեգենովան ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ Դեղագրքի աշխատանքներին ԵԱՏՄ դիտորդ պետությունների ներկայացուցիչների ներգրավման կարևորությանը և նշել, որ 2020-2023 թվականների հաշվետու ժամանակահատվածում ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի աշխատանքներին որպես դիտորդ այլ պետություններից միացել են Ուզբեկստանի Հանրապետությունը և Կուբայի Հանրապետությունը: Նիստում ներկայացվել է ԵԱՏՄ Դեղագրքի 1-ին հատորի երկրորդ մասի հրատարակության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախապատրաստված մակետը, որի էլեկտրոնային և տպագիր հրատարակությունը նախատեսված է 2023 թվականի երկրորդ եռամսյակում։ ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի անդամները քննարկել են ԵԱՏՄ Դեղագրքի 1-ին հատորի երրորդ մասի «Մարդու, կենդանիների արյունից և արյան պլազմայից ստացված դեղորայքային պատրաստուկներ և արյան փոխարինիչներ» և «Գենոթերապևտիկ դեղորայքային պատրաստուկներ և դրանց վերլուծության մեթոդներ» բաժինների ընդհանուր դեղագրքային հոդվածների նախագծերը:
29 Mar 2023
ԵԱՏՄ սելեկցիոներները և սերմնաբույծները միավորում են ջանքերը շաքարի ճակնդեղի եվրասիական հիբրիդ ստեղծելու համար
Շաքարի ճակնդեղի հիբրիդների ԵԱՏՄ երկրների և Շաքարի եվրասիական ընկերակցության սելեկցիոներների և սերմնաբույծների միջև փոխգործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է «ԱՊՀ երկրների շաքարի շուկան. Կայուն ապահովում և նոր մարտահրավերներ» կոնֆերանսի շրջանակներում: Կողմերը նախատեսում են համագործակցություն իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ներառյալ շաքարի ճակնդեղի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիայի զարգացման ոլորտում՝ շաքարի ճակնդեղի մրցունակ հիբրիդներ ստանալու և սերմացուի արտադրության համար: Սելեկցիոներների և սերմնաբույծների ուշադրության կենտրոնում են լինելու նաև կոնտրաֆակտ և անորակ սերմացուի դեմ պայքարը, միջազգային համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, նորմաստեղծ և իրավական գործունեությունը։ Ելույթ ունենալով համաժողովում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը կոնֆերանսի մասնակիցներին պատմել է գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտում Միության պետությունների կողմից միասնական պահանջների մշակման և իրականացման, ինչպես նաև սերմերի սորտային և ցանքի որակը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ոլորտում ԵՏՀ և ԵԱՏՄ երկրների համատեղ աշխատանքի մասին: «Միայն մեր երկրների բիզնեսի և գիտության սերտ փոխգործակցությունը՝ Հանձնաժողովի համակարգմամբ, թույլ կտա նույնականացնել ագրարային ոլորտում հնարավոր կոոպերացիոն համագործակցության ուղղությունները», — ընդգծել է Արմեն Հարությունյանը։ Հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է Միության ԱԱՀ զարգացման դրական դինամիկան, գյուղատնտեսական արտադրանքի ինքնաբավության բարձր մակարդակը։ 2015 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքի աճը Միությունում ընդհանուր առմամբ կազմել է 25,8%: Ամենաբարձր աճը գրանցվել է Ղազախստանում՝ 31,1%, և Ռուսաստանում՝ 27,4%։ Առևտրի ցուցանիշները նույնպես դրական դինամիկա են ունեցել։ 2021 թվականին՝ 2015 թվականի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի փոխադարձ մատակարարումներն աճել են 1,7 անգամ (մինչև 11,9 մլրդ դոլար), արտահանումը` ավելի քան 2 անգամ (մինչև 35,7 մլրդ դոլար): «Նման արդյունքները նպաստեցին գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակներով Միության ապահովվածության մակարդակի բարձրացմանը։ Անդամ պետությունների առաջարկի և պահանջարկի միասնական հաշվեկշիռների համաձայն՝ 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 92,6%», — ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։ Տեղեկանք «ԱՊՀ երկրների շաքարի շուկա» կոնֆերանսը տարեկան կտրվածքով անցկացնում է Շաքարի եվրասիական ընկերակցությունը Շաքարի միջազգային կազմակերպության հետ համատեղ։ Համաժողովի մասնակիցներն են ավանդաբար գյուղատնտեսական արտադրողները, շաքար, հացահատիկ, ենթամթերք՝ քուսպ և մաթ արտադրող և վաճառող առաջատար ընկերությունները, բանկային և ֆինանսական հատվածների ներկայացուցիչները, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունները:
29 Mar 2023
«Կանաչ Եվրասիա» առաջին միջազգային կլիմայական մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը
Ելնելով բիզնեսի մեծ հետաքրքրությունից և փաստաթղթերի նախապատրաստման համար լրացուցիչ ժամանակի տրամադրման մասին դիմումներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը հայտարարում են «Կանաչ Եվրասիա» առաջին միջազգային կլիմայական մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը ներառյալ երկարաձգելու մասին: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունումը մեկնարկել է մարտի 9-ից։ Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել տարբեր անվանակարգերի առավելագույնը երեք նախագիծ, դրանց թվում՝ · մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, · մաքուր արդյունաբերություն, · կայուն գյուղատնտեսություն, · ցածր ածխածնային տրանսպորտ, · կանաչ շինարարություն, · կանաչ ֆինանսավորում, · թափոնների արդյունավետ գործածում, · էկոլոգիական մշակույթ և բնակչության ներգրավում կլիմայական օրակարգին, · բնապահպանական և կլիմայական մշտադիտարկում, · ցածր ածխածնային զարգացման ոլորտի պետական քաղաքականություն: Մրցույթին կարող են մասնակցել առևտրային ընկերություններ, պետական հիմնարկներ, իշխանության մարմիններ, ոչ առևտրային կազմակերպություններ և միավորումներ, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք պետք է հայտ լրացնեն հետևյալ կայքում՝ https://greeneurasia.asi.ru/?utm_source=eaeunion&utm_medium=banner&utm_campaign=start: Փորձագիտական խմբի և մրցույթի նախագահության աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում կորոշվեն հաղթողը (1-ին տեղ) և եզրափակիչ փուլի մասնակիցները (2-րդ և 3-րդ տեղեր), որոնք կհրավիրվեն մրցանակաբաշխությանը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսի 24-ից 25-ը Մոսկվայում:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք
ԵՏՀ-ն սոցցանցերում
VK
Youtube
Telegram