Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում

Նորություններ «Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում»

09 հուլիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է ԵՏՀ գործունեությունը ՄԱԿ-ի մրցակցությանի նվիրված խորհրդաժողովում Եվրասիական հանձնաժողովի պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի ղեկավարությամբ Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի 9-րդ խորհրդաժողովին, որը նվիրված էր սահմանափակող գործարար պրակտիկայի նկատմամբ վերահսկողության բազմակողմ հիմունքներով համաձայնեցված արդար սկզբունքների և կանոնների համալիրի քննարկմանը: Մաքսիմ Երմոլովիչը «Մրցակցությունը և տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունները» խորագրով նստաշրջանում ներկայացրել է Հանձնաժողովի գործունեությունը և մրցակցության հարցերի շուրջ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների երկխոսության մասին նրա նախաձեռնությունը: «Տարածաշրջանային հանդիպումների շրջանակներում մենք քննարկում ենք տարածաշրջանային մակարդակով մրցակցության կարգավորման արդիական հարցեր: Ավելի վաղ անցկացված հինգ հանդիպման արդյունքները ցույց են տալիս նման երկխոսության պահանջվածությունը և ընդլայնման անհրաժեշտությունը, — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: — Արդյունքում մենք պայմանավորվել ենք ուսումնասիրել տարածաշրջանային մակարդակում մրցակցության կարգավորման հարցը»: ԵՏՀ նախարարը երկխոսության մասնակիցների անունից Խորհրդաժողովում հայտնել է այս ոլորտում փոխգործակցությունը շարունակելու կարևորության, Հանձնաժողովի կողմից տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումների կանոնավոր անցկացման անհրաժեշտության մասին: Նա նաև ներկայացրել է տարածաշրջանային մակարդակում մրցակցության կարգավորման կատարվող ուսումնասիրության նախնական արդյունքները: Խորհրդաժողովի շրջանակներում Հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԿՏԱԴ միջազգային առևտրի և հումքային ապրանքների ստորաբաժանման ղեկավար Լուս Մարիա դե լա Մորայի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարներ: ՄԱԿ-ի Խորհրդաժողովն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ՝ լինելով մրցակցության հարցերով բարձր մակարդակի միջոցառում: ՄԱԿ-ի անդամ պետությունների պրոֆիլային մարմինների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպման ընթացքում քննարկում են, ի թիվս այլնի, այս ոլորտում իրավակիրառության ուժեղացման հարցը:
09 հուլիսի 2025 Ընդլայնվել են ԵԱՏՄ արտադրողների արդյունաբերական ապրանքների համար պետգնումների հասանելիության հնարավորություննրեը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Պետական (համայնքային) գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում, որոնք հաստատվել են ԵՏՀ խորհրդի կողմից 2020 թվականին: Մասնավորապես, Կանոնները լրացվել են խողովակների, լազերների, միկրոդիսփլեյների արտադրության պայմաններով, բժշկական արտադրատեսակների, երկաթուղային շարժակազմի բաղադրիչների և ենթակառուցվածքի նոր ապրանքային անվանումներով, քիմիական արդյունաբերական ապրանքներով: Նշենք, որ սա 2025 թվականի ընթացքում փոփոխությունների 2-րդ փաթեթն է, որոնք ուղղված են ԵԱՏՄ երկրներում կիրառված առանձնաշնորհների, սահմանափակումների և արգելքների պայմաններում պետգնումներում ազգային ռեժիմի ընդլայնմանը (մայիսին Կանոնները լրացվել են 51 ապրանքային անվանմամբ պետգնումներին մասնակցության հնարավորությունն ապահովելու համար): Ընդունված ակտերը ԵԱՏՄ պետությունների արտադրողներին թույլ կտան ներառել իրենց և իրենց ապրանքների մասին տեղեկությունները Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում և անարգել մասնակցել պետգնումներին: Կանոնները սահմանում են պետգնումների նպատակով ապրանքների ծագման երկրի որոշման և հաստատման միասնական մոտեցում: Դրանք թույլ կտան պետգնումներում ազգային ռեժիմ ապահովել այն դեպքերում, երբ պետության կողմից առանձնաշնորհներ են սահմանված հայրենական մատակարարների համար կամ սահմանափակումներ՝ օտարերկրյա ապրանքների համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԵՏՀ Խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո: Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ «Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչություն» բաժնի «Հաճախակի տրվող հարցերի պատասխաններ» ներդիրում հրապարակված է տեղեկատվություն ապրանքի և դրա արտադրողի մասին տեղեկությունները Պարենային ապրանքների եվրասիական գրանցամատյանում ներառելու կարգի, այդ տեղեկությունների ներառման հայտը Հանձնաժողովի կողմից քննարկելու ալգորիթմի մասին:
Պարզեցվել է Հանձնաժողովի կողմից գաղտնի տեղեկատվության ենթագերատեսչական փոխանցման ընթացակարգը 09 հուլիսի 2025 Պարզեցվել է Հանձնաժողովի կողմից գաղտնի տեղեկատվության ենթագերատեսչական փոխանցման ընթացակարգը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել ԵՏՀ-ում սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատանքի կարգում: Այս փաստաթուղթը, ի թիվս այլնի, վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերին: Այսուհետ գաղտնի տեղեկատվությունը, որը կարող է պարունակվել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումի մեջ կամ այս կապակցությամբ իրականացվող հետաքննության նյութերում, կփոխանցվի անդամ պետությունների հակամենաշնորհային մարմիններին Հանձնաժողովի պրոֆիլային նախարարի որոշմամբ: Նախկինում ԵՏՀ Կոլեգիան ընդունել էր նման որոշում, որը ոչ միշտ էր թույլ տալիս բավականաչափ օպերատիվորեն փոխանցել նյութերը ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային մարմիններին՝ ըստ ենթակայության: Դա դանդաղեցնում էր Միության մրցակցային իրավունքի խախտման նշաններին արձագանքելու գործընթացը: Գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգն ապահովվում է Գաղտնի տեղեկատվության պաշտպանության և Հանձնաժողովի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորություններն իրականացնելիս դրա հրապարակման համար պատասխանատվության կարգի մասին 2014 թվականի համաձայնագրով: Նյութերի փոխանցումն ըստ ենթակայության նախատեսված է Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրությամբ (ԵԱՏՄ մասին պայմանագրի N 19 հավելված):
03 հուլիսի 2025 ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը փորձ են փոխանակել մրցակցության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկի և ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին առցանց ձևաչափով կայացած «Մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» թեմայով սեմինարի ընթացքում փոխանակել են մրցակցության ոլորտի իրենց փորձը: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նա նշել է, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և մրցակցության հարցերով փորձագիտական խմբի համագործակցությունը հետևողական բնույթ է կրում և օգտակար է երկու կողմերի համար էլ: «Մեզ հետաքրքրում է ԱՍԵԱՆ-ի փորձը: Հարկ է ուշադրություն դարձնել ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների մրցակցային քաղաքականության գնահատման համակարգին, որն արտահայտվում են բիզնեսի և կազմակերպությունների կողմից մրցակցության ընկալման երկրային ցուցիչների հաշվարկով: Հետաքրքրություն է ներկայացնում նա Միաձուլումների ու կլանումների հետևանքների գնահատման միասնական պորտալը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Սեմինարի մոդերատոր, ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը մասնակիցներին տեղեկացրել է մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքի, մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության մասին: Մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձի մասին խոսել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը: Սեմինարի մասնակիցներին իր հերթին ողջունել է ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի նախագահ, Կամբոջայի մրցակցության հանձնաժողովի անկախ կոմիսար Լի Սոպորովիչնին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ ազգային մրցակցային մարմինների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչներ:  
Ցուցադրել ավելին

թեմայով որոշումներ «Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում»

կանոնակարգող փաստաթղթեր

Նյութեր ուղղության վերաբերյալ

24 փետրվարի 2021 «Բիզնեսը պետք է որոշի ԵՏՀ օրակարգը, իսկ մենք՝ լսենք բիզնեսին» Հրապարակվել է «Մրցակցություն և իրավունք» ամսագրում N 1, 2021 թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկն անցյալ տարի մրցակցության պաշտպանության ոլորտի գլխավոր նյուզմեյքերներից մեկն էր։ Մասշտաբային են նաև կարգավորիչի պլանները՝ պայքար հակամրցակցային դիջիթալ-պրակտիկաների հետ, պրոֆիլային գայդլայնների մշակում, երրորդ երկրներից ընկերությունների նկատմամբ ԵՏՀ իրավասությունների ընդլայնում, վերազգային մակարդակով կոմպլայենսի համակարգի ներմուծում և բիզնեսի հետ փոխգործակցության ինտերակտիվ ձևաչափ։ Որո՞նք են բլոկի 2020 թ. աշխատանքի արդյունքները։ Ի՞նչ նպատակներ են դրվել 2021 թ-ի համար։ Պատմում է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Աբաևիչ Շաքալիևը։ «Թվով արտահայտված» հակամենաշնորհային կարգավորման մասին։
24 փետրվարի 2021 ԵԱՏՄ յուրացնելու է թվային շուկաների կարգավորման նոր մեթոդներ - ԵՏՀ նախարար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտապես բարելավում է ԵԱՏՄ-ում բիզնեսի աշխատանքի պայմանները, և դրա ուղղություններից մեկը հակամենաշնորհային կարգավորման մեխանիզմների կատարելագործումն է։ Ինչպես առաջարկվել է ԵՏՀ-ում փետրվարի 18-ին կայացած հակամենաշնորհային համաժողովի ընթացքում, Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ են հակամենաշնորհային կոմպլայենսի նկատմամբ նոր մոտեցումներ, քանի որ գոյություն ունեցող նորմերը չեն բերվել միասնական ստանդարտների։ Հարցը վերաբերում է, այդ թվում, նաև թվային շուկաներին, որոնց զարգացումն ակտիվացվել է համավարակի և դրան հարակից սահմանափակումների ազդեցության ներքո։ Այն մասին, թե մրցակցության պաշտպանության ինչպիսի միջոցներ է օգտագործում ԵՏՀ-ը ներկայումս և ինչ փոփոխություններ է պատրաստում՝ «Եվրասիա. Էքսպերտ»-ին տված հարցազրույցում պատմել է Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շաքալիևը։​
0/0