Սուլթանով Բախիտ Տուրլիխանովիչ

Կենսագրություն

Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 29-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում։

1994 թվականին ավարտել է Ղազախստանի ազգային տեխնիկական համալսարանը՝ ճարտարագետ-էլեկտրիկ մասնագիտությամբ, 1995 թվականին՝ Ղազախստանի պետական կառավարման ակադեմիան՝ տնտեսագետ մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1994 թվականին որպես Ղազախստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության Ֆինանսական շուկայի արժեթղթերի վարչության բաժնետիրականացման և լիցենզավորաման բաժնի առաջատար տնտեսագետ:

1995 թվականից նշանակվել է բաժնի պետ, ապա 1996 թվականին՝ վարչության պետի տեղակալ, 1997 թվականին՝ բյուջետային վարչության փոխտնօրեն, 1998 թվականին՝ պետական գնումների վարչության տնօրեն, 1999 թվականին՝ Գանձապետարանի վարչության փոխտնօրեն, 2001 թվականին՝ բյուջետային վարչության փոխտնօրեն, 2002 թվականին՝ Ղազախստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պետական բյուջեի վարչության տնօրեն։

2002 թվականի սեպտեմբերից 2003 թվականի հունիսը՝ Ղազախստանի Հանրապետության Տնտեսության և բյուջետային պլանավորման նախարարության բյուջետային քաղաքականության և պլանավորման վարչության տնօրեն:

2003 թվականի հունիսից 2006 թվականի փետրվարը՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջետային պլանավորման փոխնախարար:

2006 թվականի փետրվարից 2007 թվականի հունվարը՝ Ղազախստանի Հանրապետության Վիճակագրության գործակալության նախագահ:

2007 թվականի հունվարից 2007 թվականի օգոստոսի 10-ը՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար:

2007 թվականի օգոստոսի 10-ից՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջետային պլանավորման նախարար:

2010 թվականի մարտի 13-ին Նախագահի հրամանով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական:

2012 թվականի հունվարի 21-ից 2013 թվականի նոյեմբերի 6-ը՝ Ղազախստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2013 թվականի նոյեմբերի 6-ից 2018 թվականի սեպտեմբերի 11-ը՝ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

2018 թվականի սեպտեմբերի 11-ից 2019 թվականի հունիսի 13-ը՝ Աստանա քաղաքի ակիմ։

2019 թվականի հունիսի 17-ից նշանակվել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար:

2022 թվականի հունվարի 11-ից օգոստոսի 15-ը՝ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ նշանակվել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար):
Պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության Նախագահի (2001 թ.), Ղազախստանի Հանրապետության վարչապետի (2005 թ.) շնորհակալագրերով, «Աստանայի 10 տարի» (2008 թ.), «Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի 10 տարի» (2006 թ.), «Ղազախստանի Հանրապետության անկախության 20 տարի» (2011 թ.), «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 20 տարի» (2015 թ.), «Աստանայի 20 տարի» (2018 թ.), Ֆինանսական ծառայության գերազանցիկ (2014 թ.) մեդալներով:

«Քուրմեթ» (2006 թ.), «Պարասատ» (2012 թ.), «Բարիս» III աստիճանի (2021 թ.) շքանշանների ասպետ է:


24 2021 «Բիզնեսը պետք է որոշի ԵՏՀ օրակարգը, իսկ մենք՝ լսենք բիզնեսին» Հրապարակվել է «Մրցակցություն և իրավունք» ամսագրում N 1, 2021 թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկն անցյալ տարի մրցակցության պաշտպանության ոլորտի գլխավոր նյուզմեյքերներից մեկն էր։ Մասշտաբային են նաև կարգավորիչի պլանները՝ պայքար հակամրցակցային դիջիթալ-պրակտիկաների հետ, պրոֆիլային գայդլայնների մշակում, երրորդ երկրներից ընկերությունների նկատմամբ ԵՏՀ իրավասությունների ընդլայնում, վերազգային մակարդակով կոմպլայենսի համակարգի ներմուծում և բիզնեսի հետ փոխգործակցության ինտերակտիվ ձևաչափ։ Որո՞նք են բլոկի 2020 թ. աշխատանքի արդյունքները։ Ի՞նչ նպատակներ են դրվել 2021 թ-ի համար։ Պատմում է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Աբաևիչ Շաքալիևը։ «Թվով արտահայտված» հակամենաշնորհային կարգավորման մասին։
24 2021 ԵԱՏՄ յուրացնելու է թվային շուկաների կարգավորման նոր մեթոդներ - ԵՏՀ նախարար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտապես բարելավում է ԵԱՏՄ-ում բիզնեսի աշխատանքի պայմանները, և դրա ուղղություններից մեկը հակամենաշնորհային կարգավորման մեխանիզմների կատարելագործումն է։ Ինչպես առաջարկվել է ԵՏՀ-ում փետրվարի 18-ին կայացած հակամենաշնորհային համաժողովի ընթացքում, Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ են հակամենաշնորհային կոմպլայենսի նկատմամբ նոր մոտեցումներ, քանի որ գոյություն ունեցող նորմերը չեն բերվել միասնական ստանդարտների։ Հարցը վերաբերում է, այդ թվում, նաև թվային շուկաներին, որոնց զարգացումն ակտիվացվել է համավարակի և դրան հարակից սահմանափակումների ազդեցության ներքո։ Այն մասին, թե մրցակցության պաշտպանության ինչպիսի միջոցներ է օգտագործում ԵՏՀ-ը ներկայումս և ինչ փոփոխություններ է պատրաստում՝ «Եվրասիա. Էքսպերտ»-ին տված հարցազրույցում պատմել է Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շաքալիևը։​
0/0