Նորություններ

01.04.2024

Ապրիլի 1-ին ավարտվեց անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման ժամանակավոր «բարձրացված» նորմերի գործողության ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծանուցում է, որ միջազգային փոստային առաքանիներով ուղարկված և փոխադրողի կողմից առաքվող, ինչպես նաև վերգետնյա տրանսպորտով կամ ոտքով ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներկրվող անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման ժամանակավոր «բարձրացված» նորմերի գործողության ժամկետը ավարտվել է 2024 թվականի ապրիլի 1-ին։

Ապրիլի 1-ից նորմերը կազմում են՝

200 եվրո և 31 կգ - փոստով կամ փոխադրողով առաքման համար

500 եվրո և 25 կգ՝ վերգետնյա փոխադրումների համար։

«Բարձրացված» նորմերը գործում էին 2022 թվականի ապրիլից (նախ բարձրացվել էին փոստով և փոխադրողով, այնուհետև՝ վերգետնյա տրանսպորտով առաքվող ապրանքների համար սահմանված նորմերը): Դրանք կազմում էին 1000 եվրո և 31 կգ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության, որի համար վերգետնյա տրանսպորտի համար սահմանված նորմերը պահպանվում էին 500 եվրոյի և 25 կգ-ի մակարդակում)։