Հունիսի 13-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ կենտրոնակայանում բանակցություններ է վարել Կուբայի Հանրապետության նախարարների խորհրդի փոխնախագահ, արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարար Ռիկարդո Ռուիս Կաբրիսասի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ։
«Կուբայի Հանրապետությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ԵԱՏՄ-ի առանցքային գործընկերներից է։ Միաժամանակ, երկիրը ջանքերն ուղղում է մեր համագործակցության ընդլայնմանը», – նշել է Բակիտժան Սագինտաևը։Կողմերը փոխգործակցում են Հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության համատեղ միջոցառումների պլանի շրջանակներում, որն ընդգրկում է համագործակցության 34 ուղղություն, ներառյալ առևտուրը, բանկային գործունեությունը, ֆինանսները, կենսատեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները: Կուբայի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 290 մլն դոլար։