«Արտահանման զարգացմանն ուղղված համատեղ միջոցների կիրառումը նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրով։ Բացի այդ, Մինչև 2025 թվականը ռազմավարությամբ ամրագրված է օտարերկրյա արտահանման ենթակառուցվածքի համատեղ օգտագործման ընդլայնում», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նրա խոսքով՝ միության ընկերությունների մասնակցությունը Եգիպտոսում արդյունաբերական գոտու գործունեությանը կնպաստի ԵԱՏՄ արտադրանքի իրացման շուկաների ընդլայնմանը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարածքի մասին է, այլև ողջ Աֆրիկյան տարածաշրջանի, որտեղ արդյունաբերական գոտու արտադրանքը կարող է առաքվել առանց մաքսատուրքի։
«Բացի այդ, կզարգանա կոոպերացիան Միության ձեռնարկությունների միջև, ինչը կնպաստի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առաջնահերթ խնդիրների լուծմանը», - հավելել է Անդրեյ Սլեպնևը։