Ռուսական կողմի նախաձեռնությամբ ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման բարձրացված շեմը երկարաձգվել է ևս կես տարով։
Այսպիսով, մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով փոխադրվող, տրանսպորտի բոլոր տեսակներով՝ բացի օդայինից, կամ ոտքով որպես ուղեբեռ ներմուծվող ապրանքների համար:
Եթե ապրանքների արժեքը գերազանցում է այս գումարը կամ դրա քաշը կազմում է ավելի քան 31 կգ, ապա անհրաժեշտ է վճարել տուրք՝
– փոխադրողի միջոցով կամ փոստային առաքանիներով փոխադրվող ապրանքների համար՝ արժեքի 15%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո նորմերը գերազանցող 1 կգ-ի համար,
– որպես ուղեբեռ ներմուծվող ապրանքների համար՝ արժեքի 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 4 եվրո 1 կգ-ի համար:
Հիշեցնենք, որ շեմը ժամանակավորապես բարձրացվել էր 2022 թվականին՝ օտարերկրյա առցանց խանութներում անձնական օգտագործման ապրանք պատվիրող քաղաքացիներին աջակցելու համար։ Մարտին դրա գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Նախկինում շեմը կազմում էր 200 եվրո փոխադրողի միջոցով կամ փոստային առաքանիներով փոխադրվող ապրանքների համար և 500 եվրո՝ տրանսպորտի բոլոր տեսակներով՝ բացի օդայինից, կամ ոտքով որպես ուղեբեռ ներմուծվող ապրանքների համար։
Ինքնաթիռով անմաքս ներմուծման շեմը մնում է 10 հազար եվրոյի և 50 կգ մակարդակում։
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 10 օրացուցային օր հետո և կտարածվի այս տարվա հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: