Միաժամանակ ԵՏՀ Կոլեգիայի իրավասության մեջ գտնվող մի շարք ապրանքային դիրքերի վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի անունից մոտ ապագայում որոշում կկայացվի։
«Բացի այդ, արտաքին սահմանափակումների պայմաններում և հաշվի առնելով մաքսասակագնային կարգավորման միջոցի գործողության կարճ ժամկետը, որոշվել է պարզեցնել դրա գործնական իրականացման գործընթացը՝ հրաժարվելով ներմուծվող ապրանքների հիմնական մասի նպատակային նշանակության հաստատման անհրաժեշտությունից», - նշել է ԵՏՀ-ի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ Նա պարզաբանել է, որ պարզեցումը տարածվում է նաև Հանձնաժողովի կողմից ավելի վաղ հաստատված արտոնությունների վրա։Որոշումը տարածվելու է 2022 թվականի մարտի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Ավելի վաղ, ԵՏՀ Խորհրդի առ 2022 թ.-նի մարտի 17-ի № 37 որոշման համաձայն տրվել է սակագնային արտոնություն՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը պարենային արանքների և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատվելու տեսքով Բացի այդ, ներկայացված են արտոնություններ՝ պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար նախատեսված ապրանքների. դեղագործական, մետաղագործական և էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար նախատեսված ապրանքներին. թվային տեխնոլոգիաների զարգացման համար օգտագործվող ապրանքների. թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված, ինչպես նաև շինարարության և տրանսպորտային ճյուղերում օգտագործվող ապրանքների նկատմամբ։