Նորություններ

02.11.2022

ԵՏՀ-ն փոխել է Գների պետական կարգավորման ներդրման հետ անհամաձայնության մասին ԵԱՏՄ երկրների դիմումների քննարկման կարգը

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է Սոցիալապես կարևոր ապրանքների գների պետական կարգավորման ներդրման կամ ժամկետի երկարաձգման մասին ԵԱՏՄ անդամ պետության որոշման հետ անհամաձայնության մասին մեկ այլ անդամ պետության դիմումը Հանձնաժողովի կողմից քննարկելու նոր կարգը։ Այս փոփոխությունները նախատեսված են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին «2-րդ Մեծ» արձանագրությամբ, որում ներդրված է եվրասիական «հնգյակի» երկրներում գների պետական կարգավորման ներդրման և երկարաձգման նոր մեխանիզմ։
Գների պետական կարգավորման ներդրման ներկայումս գործող երկփուլ ընթացակարգի փոխարեն նոր մեխանիզմը նախատեսում է երեք փուլ: Առաջին փուլում անդամ պետությունը կարող է ինքնուրույն սահմանել գների պետական կարգավորում մինչև 90 օրացուցային օր ժամկետով: Հետագայում, անհրաժեշտության դեպքում, պետական կարգավորումը կարող է երկարաձգվել ևս 90 օրացուցային օրով։ Ե՛վ ներդրումը, և՛ երկարաձգումը ծանուցման բնույթ են կրում, այսինքն՝ բավարար է այդ մասին ժամանակին տեղեկացնել Հանձնաժողովին և մյուս կողմերին։

Գների պետական կարգավորման ժամկետի կրկնակի երկարաձգումը թույլատրվում է ևս 60 օրացուցային օրով, բայց արդեն Հանձնաժողովի հետ համաձայնեցմամբ։

Այսպիսով, սոցիալապես կարևոր որևէ ապրանքատեսակի համար գների պետական կարգավորման կիրառման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 240 օրացուցային օրը 12 ամսվա ընթացքում: Այս դեպքում կարգավորման ժամկետը կարող է լինել ինչպես ընդհատվող, այնպես էլ շարունակական։

Այս առնչությամբ կարգը մանրամասնում է նախկինում ներդրված գների կարգավորման ժամկետի երկարաձգման և մեկ այլ անդամ պետության կողմից գների պետական կարգավորման ներդրման կամ ժամկետի երկարաձգման մասին ընդունված որոշմամ հետ անհամաձայնության մասին ԵԱՏՄ պետությունների դիմումները Հանձնաժողովին ուղարկելու ընթացակարգը: Կարգը սահմանում է նաև Հանձնաժողովի կողմից նման դիմումների քննարկման և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունման ընթացակարգը։

Ըստ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի, նոր կարգը թույլ կտա օպտիմալացնել պետությունների կողմից այնպիսի բացառիկ միջոցի կիրառման հետ կապված ընթացակարգային հարցերը, ինչպիսին է գների պետական կարգավորումը։

«ԵՏՀ Կոլեգիայի այսօրվա որոշման ուժի մեջ մտնելը տեղի կունենա ոչ շուտ, քան Միության երկրներում ներկայումս վավերացման ընթացակարգ անցնող Արձանագրությամբ նախատեսված՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների ուժի մեջ մտնելը», - նշել է ԵՏՀ նախարարը։