Նորություններ

15.04.2022 (Обновлено: 18.05.2022 12:26)

ԵՏՀ-ը երկարացնում է որոշակի կատեգորիաների ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը երկու տարով երկարացրել է որոշ կատեգորիաների ապրանքների ժամանակավոր ներմուծումը՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման։

Ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարացվում է ժամանակավոր ներմուծման մաքսային ընթացակարգում գտնվող ապրանքների համար՝ 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։

Հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի № 109 որոշման համապատասխան փոփոխությունները նախաձեռնվել են Բելառուսի Հանրապետության կողմից և աջակցվել Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից՝ անդամ պետությունների տնտեսությունների դիմադրողականությունը բարձրացնելու միջոցների ցանկն իրականացնելու նպատակով, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը՝ հաստատված Հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի № 12 Կարգադրությամբ։

Որոշումը տարածվելու է 2022 թվականի մարտի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Տեղեկանք

Երկամյա ժամանակավոր ներմուծման ժամկետի սահմանում նախատեսցվում է ապրանքների ցանկի 1 – 17, 19 – 22, 24, 28, 29 և 37 կետերում նշված ապրանքների համար, որոնք ժամանակավոր ներմուծվում են մաքսատուրքերից և հարկերից լրիվ պայմանական ազատումով (ապրանքների ցանկը հաստատված է Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի № 331 որոշմամբ):

Ժամկետների նմանատիպ երկարացումը նախկինում սահմանվել է 2020 թվականին՝ արտաքին տնտեսական գործունեության իրականացնելիս՝ COVID-19 համաճարակի հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով։